Ովքե՞ր են խախտում Հայաստանի սահմանը և ի՞նչ անել նրանց հետ. պարզաբանում է ԱԱԾ–ն

© Photo : press office of the Border Service of the FSS of RFВещи нарушителя государственной границы Армении
Вещи нарушителя государственной границы Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Միայն հոկտեմբերի երկրորդ կեսին ՀՀ սահմանն ապօրինի հատելու միանգամից մի քանի դեպք է արձանագրվել։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի –Sputnik. ՀՀ ԱԱԾ–ն Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանել է Թուրքիայի, Իրանի և Հարավային Ասիայի, մի շարք այլ պետությունների քաղաքացիների կողմից հայ–թուրքական սահմանը խախտելու հաճախակի դարձած դեպքերը։

Пограничник на ежегодных соревнованиях по следопытству (13 сентября 2018). Араратская область - Sputnik Արմենիա
«Միջազգային ահաբեկչություն» տերմինը Հայաստանում կոնկրետություն է ստանում

Միայն հոկտեմբերի երկրորդ կեսի ընթացքում սահմանի ապօրինի խախտման միանգամից մի քանի դեպք է արձանագրվել։ Թեև, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչությունը, որը պատասխանատու է Թուրքիայի հետ սահմանի անձեռնմխելիության համար, միշտ զգոն է։ Հայտնաբերված բոլոր սահմանախախտները բերման են ենթարկվել և փոխանցվել են ՀՀ իրավապահ մարմիններին։

Ինչ նշեցին, ԱԱԾ–ում, սահմանահատումները կարող են ունենալ տարաբնույթ պատճառներ, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական ու աշխարհաքաղաքական։ Միևնույն ժամանակ գերատեսչությունում համաձայն չեն այն պնդման հետ, թե սահմանի ապօրինի խախտման դեպքերը հաճախակի են դարձել։

«ԶԼՄ-ներում սահմանախախտման մի քանի դեպքերի հրապարակումները բավարար չեն դրանց աճի մասին հետևություն անելու համար», – նշել են ազգային անվտանգության ծառայությունում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հոկտեմբերի կեսերին ռուս սահմանապահները բերման էին ենթարկել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ քուրդ Զաֆեր Քասըմի Թուրանիին։ Նա փորձել էր հատել Հայաստանի սահմանը, նպատակ ունենալով թաքնվել Թուրքիայի հանրապետության իրավապահների հետապնդումից` իր կողմից ծանր հանցագործությունների կատարման հետ կապված։

Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ են հաճախակիացել հայ-թուրքական սահմանի հատման դեպքերը. փոխգնդապետի բացատրությունը

ԱԱԾ–ից մենք հետաքրքրվել ենք, թե արդյոք նրան կհանձնեն Անկարային` հաշվի առնելով նրա ազգությունն ու քուրդ բնակչության դեմ Թուրքիայի իշխանության բռնաճնշումները։ Գերատեսչությունից հայտնեցին միայն, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվում է թիվ 58222218 քրեական գործն ըստ մեղադրանքի Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ քուրդ Զաֆեր Քասըմի Թուրանի ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ պահպանվող պետական սահմանը՝ հայ-թուրքական հատվածով առանց պատշաճ թույլտվության հատելու դեպքի կապակցությամբ:

Վերջինս ենթակա է քրեական պատասխանատվության ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու համար, իսկ ինչ վերաբերում է Զ. Թուրանին Թուրքիայի Հանրապետության իշխանություններին հանձնելուն, ապա նախաքննական մարմինը նման իրավասությամբ օժտված չէ, նման հարց կարող է քննարկվել ՀՀ գլխավոր դատախազությունում՝ Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից համապատասխան միջնորդությամբ հադես գալու դեպքում:

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից ի պատասխան մեր հարցմանը միայն հայտնեցին, որ Թուրքիայի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել, և որպես խափանման միջոց ընտրվել կալանքը։ Այլ մեկնաբանություններ այստեղ չտվեցին:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала