00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զվարթնոցն» Ազնավուրի դեմ. երբ կանգնած ես անհնար ընտրության առաջ

© Sputnik / Asatur YesayantsАэропорт Звартноц
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի մշակույթի նախարարությունը հանրային քննարկման է դրել երկրի խոշորագույն օդանավակայանն անվանափոխելու մասին առաջարկը։ Երևանի օդային դարպասներն առաջարկում են անվանել մեծն Շառլ Ազնավուրի անունով։ Առաջարկը հիանալի կլիներ, եթե օդանավակայանն արդեն չունենար անուն` «Զվարթնոց»:

Դժվար է ասել, թե «Զվարթնոցը» Շառլ Ազնավուրի անունով կոչելու մշակույթի նախարարության առաջարկության մեջ ինչն է բողոք առաջացնում։ Էլ չխոսեմ զարմանքից պապանձվելու և կոգնիտիվ դիսոնանսի մասին, որը համակում է քեզ, երբ լսում ես այն մասին, որ հայկական նախարարությունը, ընդ որում, մշակույթի, այլ ոչ թե, ասենք, գետային նավատորմի, առաջարկում է վերացնել «Զվարթնոց» անվանումը՝ թեկուզ ամենավեհ պատճառով։

Կամ այն, որ մեծն շանսոնյեի անունը խառնվում է տհաճ պատմությանը, որովհետև, դեմ արտահայտվելով, դու ակամա քեզ մեղավոր ես զգում վերջերս կյանքից հեռացած մաեստրոյի առաջ։ Ուղեղը հասկանում է, որ մեղավոր չես, բայց ահա սրտին չես թելադրի. այն ուղղակի չի կարող մերժել Ազնավուրին։

Բայց ամեն դեպքում անհասկանալի է` ինչպես կարող էր հայկական նախարարությունը, ընդ որում հենց նախարարությունը, այլ ոչ թե ինչ–որ հասարակական կազմակերպություն, բոլորիս դնել անհնարինության աստիճանի բարդ ընտրության առաջ։ Դեն ես նետում համառ միտքն այն մասին, որ նախարարությունում չգիտեն Զվարթնոցի` որպես Հայաստանի խորհրդանիշի կարևորության, նրա մշակութային և պատմական արժեքի մասին։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
«Զվարթնոց» օդանավակայանը պե՞տք է վերակոչել Ազնավուրի անունով

Մտածում ես` չի կարող պատահել, որ նախարարությունում դա չիմանան, ուղղակի չի կարող։ Իսկ այդ վարակիչ միտքը վերադառնում է շոկոլադի կպչուն թղթի նման, որն անզգուշորեն նետվել է քամուն հակառակ։

Եթե ինչ–որ մեկը չգիտի, թե ինչ է Զվարթնոցը և ով է Շառլ Ազնավուրը, ապա ինքնակրթության համար կան բոլոր հնարավորությունները։ Թեև բարդ է պատկերացնել, որ հայերի շարքում կգտնվեն նման նմուշներ։

«Զվարթնոց» անունը փոխելն ուղիղ հարված կդառնա ազգային խորհրդանիշներին, ազգի ինքնությանը։ Գյումրիում, օրինակ, կա «Գյումրի» օդանավակայանը. ինչո՞ւ դա չանվանել Ազնավուրի անունով։

Եվ ընդհանրապես, ինչո՞ւ հենց օդանավակայանը։ Միգուցե անկախության 30 տարիների ընթացքում առաջին անգամ չարժե՞ կառուցել հերթական հյուրանոցը, որը երբեք կիսով չափ չի բնակեցվի կամ առևտրի կենտրոնը։ Թվում է, թե մեզ մոտ այլևս ոչինչ չեն կառուցում։ Կառուցեք, օրինակ, համերգասրահ կամ բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր, որով կարելի է հպարտանալ, և կոչեք այն Ազնավուրի անունով։ Հասկանում եմ, որ հոգեբանորեն դժվար է անցում կատարել համերգասրահին՝ տասնամյակների ռեստորանային–հյուրանոցային համալիրներից հետո։ Բայց պետք է փորձել։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Հայաստանի օդանավակայաններից մեկն առաջարկում են անվանափոխել Ազնավուրի պատվին

Եկեք Շառլ Ազնավուրի անունով կոչենք մայրաքաղաքի կենտրոնական շրջանը։ Կենտրոն անդեմ անվանումը փոխարինենք արժանի անունով, որին գիտեն և լուսավոր զգացմունքով են հիշում ամբողջ աշխարհում։ Կամ, օրինակ, անկախ Հայաստանի իշխանություններն իրենց գոյության ընթացքում կարող են վերջապես կառուցել թեկուզ մեկ նոր փողոց (պողոտայի մասին նույնիսկ չենք երազում)։ Այնպիսի, որին կնայեինք առանց սարսուռի. «Հյուսիսային պողոտա» կոչվող ճարտարապետական ճղճիմությունը չի ձգում, որ այն կոչենք Ազնավուրի անունով։

Թեկուզ Ազնավուրի հուշարձանը տեղադրել Հանրապետության հրապարակից հեռացված և ոչնչով չփոխարինված Լենինի արձանի տեղում։ Մաեստրոն արժանի է դրան, և դա չափազանցություն չէ։ Բացի այդ, քաղաքի նոր գլխավոր ճարտարապետը` Արթուր Մեսչյանը, կհետևի, որպեսզի այդ հուշարձանը մեջքով չնայի երկրի գլխավոր հրապարակին, ինչպես արել են Նժդեհի արձանի դեպքում։

Կարելի է անել և՛ մեկը, և՛ մյուսը, և՛ երրորդը. այդ մարդն արժանի է ազգային մեծարանքի։

Այո, աշխարհում կան դը Գոլի, Քենեդու և նույնիսկ Ջոն Լենոնի անվան օդանավակայաններ։ Բայց, առաջին հերթին, մենք նրանց հետ գործ չունենք, իսկ երկրորդ հերթին՝ վերադառնանք Գյումրու օդանավակայանին:

Եթե անպայման օդանավակայան է պետք, միգուցե դրա անվանափոխումը նպաստի զարգացմանը, չվերթների ավելացմանը և ծառայության բարելավմանը, և այն կդառնա «Զվարթնոցի» մրցակիցը։

Անհասկանալի է, թե ինչպես նման առաջարկը կարող է քննարկվել մշակույթի նախարարության կողմից, եթե այն չի ծնվել նրա ընդերքում։

Մենք վաղուց դադարել ենք զարմանալ մշակույթի նախարարությամբ, այդ գերատեսչության յուրաքանչյուր նոր ղեկավարություն ասես մրցում է նախորդների հետ նախաձեռնությունների օրիգինալությամբ։ Մեկ օպերայում խորովածանոց կհորինեն, մեկ «Զվարթնոց» անունը կուզեն փոխել։

Լրահոս
0