00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևելյան Հայաստանը հազիվ թե հայտնվի քարտեզի վրա, սակայն Բաղդասարովն իրավացի է

© SputnikСемен Аркадьевич Багдасаров
Семен Аркадьевич Багдасаров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տեսականորեն, իհարկե, կարելի է պատկերացնել, որ Հայաստանի Հանրապետությունը վերանվանվի Արևելյան Հայաստանի, սակայն գործնականում դա հազիվ թե իրականանալի է մոտ ապագայում։ Եվ խնդիրն այդքան էլ միջազգային դաշտում նման քայլի հետևանքների մեջ չէ. Թուրքիայի զայրույթը պատկերացնելը հեշտ է։ Նման քայլի դիմելու համար քաղաքական քաջություն է պետք, այն էլ մեծ քաջություն. արդյո՞ք այն կգտնվի։

Օրեր առաջ մեծ աղմուկ բարձրացրեց ռուս արևելագետ Սեմյոն Բաղդասարովի հայտարարությունն այն մասին, որ ներկայիս Հայաստանն ավելի տրամաբանական կլիներ Արևելյան Հայաստան անվանել, չէ՞ որ երկրի ժամանակակից տարածքը պատմական Հայաստանի միայն 7%–ն է կազմում։ Այդպես ավելի ճիշտ կլիներ, կարծում է փորձագետը։

Семен Аркадьевич Багдасаров - Sputnik Արմենիա
Սեմյոն Բաղդասարովն առաջարկում է փոխել Հայաստանի Հանրապետության անվանումը

Սեմյոն Բաղդասարովը հաճախ այնպիսի հայտարարություններ է անում, որոնք կարող են ոչ միանշանակ արձագանք ստանալ. դրանց հետ կարելի է վիճել կամ համաձայնել, դրանք հազվադեպ են անտարբեր թողնում։ Այդպես եղավ նաև հիմա. բավականին հանդուգն առաջարկ է, իսկ այն, այսպես ասած, մշակման վերցնելու համար, քաղաքական քաջություն է պետք։

Այն էլ մեծ: Ենթադրենք, որ վերանվանումը եղել է, և երկիրը սկսել են Արևելյան Հայաստան կոչել. հեշտությամբ կարելի է պատկերացնել Թուրքիայի զայրույթը, ռազմատենչ սպառնալիքների և այլ բացասական երևույթների տեղատարափը, որը այդ երկրի քաղաքական գործիչների և ԶԼՄ–ների համար հաճախ փոխարինում է կառուցողականությունը։ Եվ, իհարկե, զայրույթի համար հիմք կհանդիսանա Թուրքիայի նկատմամբ «տարածքային հավակնությունների» մասին պնդումը։

Այստեղ կարելի է ուզածի չափ բացատրել, օրինակ, որ տարածքային հավակնություններ չեն ներկայացվում, այլ մատնանշվում է փակագծերից դուրս գտնվող հողերի պատմական պատկանելությունն ու արձանագրվում այն, որ դրանց մասին չի մոռացվել։ Հայկական ամեն ինչի վրա նոր ուժով հարձակվելու առիթ է տրված լինելու, և հարձակումն էլ անհավանական ակտիվ կլինի։

Министр иностранных дел Турции Мевлют Чавушоглу, министр иностранных дел Ирана Мохаммад Джавад Зариф и министр иностранных дел Азербайджана Эльмар Мамедъяров  - Sputnik Արմենիա
Ստամբուլյան դեժավյու Արցախի հարցով. Ադրբեջանը պատճենել է հին փաստաթուղթը

Կարելի է ասել, արդեն իսկ հարձակվել են. բավական է միայն ուշադրություն դարձնել կոնկրետ երկրների ԶԼՄ–ներում վերջին երկու օրվա վերնագրերին, տեսնելու համար, թե ինչպես է միայն մեկ արևելագետի, թող որ՝ հարգված արևելագետի կողմից հնչեցրած թեման, վայրկենապես զայրույթ առաջացրել։ Բայց չէ՞ որ խոսքը մեկ անհատի մասին է։

Կարելի է հետևյալին հանգել. այդ թեմայի միայն հիշատակումը վախեցնում է նրանց, ում այն վերաբերում է։ Վախեցնում է, իհարկե, ոչ այն պատճառով, որ Թուրքիան վախենում է, որ Հայաստանը կսկսի իր պատմական հողերի 93%–ը ուժային մեթոդներով վերադարձնել, բնականաբար` ոչ։ Վախենում են բուն թեմայի հիշատակումից, քանի որ հիանալի զգում են քաղաքական տեսանկյունից իրենց դիրքերի անկայունությունը, և դիրքերն այդ, ցանկության դեպքում, կարող են հաջողությամբ վիճարկվել։

Այլ կերպ նման նյարդային արձագանքը բացատրել չի կարելի. եթե դու` պետություն ես, և զգում ես քո լիարժեք իրավացի լինելը, ապա նման հուզված չես արձագանքի գեթ մի մարդու հայտարարությանը, թող որ նույնիսկ արևելագետի։ Իսկ եթե դիրքորոշումդ ամրապնդված է բացառապես զենքի ուժով և բացակայում են այլ փաստարկներ, ապա սկսում ես ակամայից մտահոգվել։

Премьер-министр Никол Пашинян встретился с президентом Ирана Хасаном Роухани (25 сентября 2018). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Երևանի դիրքորոշման տոկունությանը պետք է հետևի Իրանի «տնտեսական» պատասխանը․ Ոսկանյան

Քանի որ միայն զենքով չեն լուծվում նման հարցերը։ Իսկ այստեղ այսպիսի համընկնում է. նոյեմբերի 11-ին Փարիզում Համաշխարհային առաջին պատերազմի ավարտի հարյուրամյակին նվիրված համաշխարհային մասշտաբի տոնախմբությունների անցկացման մասին է հայտարարված։ Պատերազմի, որի արդյունքները չափազանց անմխիթարական էին Հայաստանի համար, նույնիսկ  չնայած այն ժամանակ կնքված մի քանի պայմանագրերի. դրանք էլ հենց կարող են վիճարկվել։

Գործնականում նման գործընթաց սկսելու համար, ՀՀ իշխանություններից մեծ քաղաքական քաջություն և հարվածին դիմակայելու կարողություն կպահանջվի։ Նման քայլը չի հանգեցնի Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմանը, քանի որ հնարավոր չէ վատթարացնել այն, ինչ գոյություն չունի, սակայն բազմաթիվ երրորդ կողմերի ճնշման ստիպված են լինելու դիմակայել. և այդ ամենը միայն հանուն բարոյական բավարարվածության։

Այնպես որ, Սեմյոն Բաղդասարովի առաջարկը, որքան էլ գրավիչ այն հնչի, գործնականում հազիվ թե հնարավոր լինի իրականացնել։

Մենք վաղուց չենք ունեցել և չունենք նման համարձակ քաղաքական առաջնորդներ. և հազիվ թե ունենանք։

Լրահոս
0