00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

SOS-Գյումրի. գնալ, թե չգնալ Գյումրի. լուսանկարներ

© Sputnik / Armenuhi MkhoyanКапитальный ремонт дорог в Гюмри
Капитальный ремонт дорог в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրեցիները խորհուրդ են տալիս ծանոթներին՝ Գյումրի եկեք հին խորհրդային մեքենաներով և ռետինե «սապոգներով»:

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Եթե նախկինում գյումրեցիները կատակում էին, թե  քաղաքապետ  Սամվել Բալասանյանը քաղաքի փողոցները քանդում է Վարդան Ղուկասյանի «թուղթն ու գիրը» գտնելու համար, ապա ցրտերն ու անձրևներն ընկնելուն պես  հիմնանորոգման համար  քանդվող  փողոցների ու մայթերի մասին  գյումրեցիներն այլևս  կատակելու  ցանկություն չունեն:

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
«Զվարթնոցն» Ազնավուրի դեմ. երբ կանգնած ես անհնար ընտրության առաջ

Միայն հուշում են իրենց ծանոթներին՝ Գյումրի գալ հատուկ հանդերձանքով  ու ոչ  թանկարժեք  մեքենաներով:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ Գյումրիում ընթացող քաղաքաշինական աշխատանքները միանգամից քաղաքի մի շարք  հատվածներում մեկնարկեցին՝ ավելի ճիշտ մեկնարկեցին փողոցների քանդման աշխատանքները:  Քաղաքային իշխանությունների՝  «որ չքանդենք ինչպես սարքենք»  պատճառաբանությունը գյումրեցիներն այդպես էլ չեն հասկանում՝ մեկ փողոցը  չհիմնանորոգված, ինչու քանդել մյուսը, ավելին՝ քանդված են ինչպես փողոցներն, այնպես էլ՝  մայթերը. ո՛չ  տրանսպորտը շարժվելու  ճար ունի,  ո՛չ  հետիոտնը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու փողոցները հիմնանորոգվում են
SOS-Գյումրի. գնալ, թե չգնալ  Գյումրի. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Գյումրու փողոցները հիմնանորոգվում են

Ցավոք,  իրականացվող ասֆալտապատումը շատ փողոցներում այս տարի անավարտ կմնա: Իսկ որոշ հատվածներում, որտեղ հիմնանորոգվում է իրականացվել, բնակիչներ  ահազանգում են՝ շինաշխատանքներն անորակ են. նույնիսկ անզեն աչքով կարելի է  խախտումներ տեսնել:

Թեև աշխատանքների ձգձգման համար աշխատանքների պատվիրատուն՝ Գյումրու քաղաքապետարանը լուրջ ու հիմնավոր պատճառներ է բերում՝ հիմնականում աշխատանքների բարդությունների, նախագծային փոփոխությունների, մաշված  կոմունիկացիոն ցանցի փոփոխության և այլն:

Բայց գյումրեցիները դժգոհ  են:

Իսկ հիմնակնում դժգոհ են այն թաղամասերի բնակիչները, որտեղ հիմնանորոգումն ընթանում է: Իրենց բողոքն ու դժգոհություն են արտահայտում  նաև այն փոքր  ու մեծ  բիզնեսները, որոնց գործն այս ընթացքում տուժել է՝  սոցիալապես առանց այն էլ վատ պայմաններում գտնվող Գյումրիում շատ գործարարներ իրենց կամքին հակառակ պարապուրդի են մատնված:

Памятник Шарлю Азнавуру - Sputnik Արմենիա
Ազնավուրը՝ գյումրեցիներին. «Ես փոքրամարմին եմ, բայց հսկա արձանը ձեզ եմ թողնում»

Շինարարական աշխատանքներն այս պահին ակտիվ ընթանում են, բայց գյումրեցիները զարմանում են՝ անձրևին էին սպասում, որ «ավելի լա՞վ»  աշխատեն:

Սակայն նույնիսկ նման արագ տեմպով աշխատանքներն ավարտելն անիրատեսական է:

«Այս  տեմպով, բնականաբար  շինարարություն իրականացնել հնարավոր չէ: Ճիշտ է դեռևս ժամկետ կա, բայց առջևում ձմեռ է: Այսօր բազմաթիվ բողոքներ ենք մենք ստանում քաղաքացիներից՝  գրավոր, բանավոր, սոցիալական ցանցերում»,-նշում է  Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսության և շրջակա միջավայրի  բաժնի պետ Կնյազ Մանասյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու փողոցները հիմնանորոգվում են
SOS-Գյումրի. գնալ, թե չգնալ  Գյումրի. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Գյումրու փողոցները հիմնանորոգվում են

Պատվիրատուն փաստում է՝  «Այո, կա փուլերի գրաֆիկների շեղում, բայց ընդհանուր պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետի բացթողում ու շեղում, որից ելնելով պատվիրատուն կարող է կիրառել  տուժեր ու տուգանքներ, այս պահին չկան»,-նշում է քաղաքապետի խորհրդական Արարատ Բալաբեկյանը՝  փաստելով, որ որակի համար պատասխանատվություն կրում է տեխնիկական հսկողություն իրականացող կազմակերպությունը:

Մինչ պատվիրատու-վերահսկող-շինարար-նախագծող՝ փոխադարձ  մեղադրանքներ են ուղղում, գյումրեցիները անանցանելի ճանապարհները հատելու հնարքներն են սովորում՝  փորձելով այս ամենին «ըմբռնումով » մոտենալ:

Ամեն դեպքում Գյումրի գնացեք հին խորհրդային մեքենաներով և ռետինե «սապոգներով»:

Լրահոս
0