Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Աշոտյան. «Կարող եք թաքնված տեսախցիկ դնել և տեսնել` որքան մարդ է աշխատում ՀՀԿ գրասենյակում»

© Sputnik / Asatur YesayantsЗаседание парламента посвященное взлету цен
Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոսել է ԱԺ արտահերթ ընտրությունների մասին։
Արմեն Աշոտյան

Աշոտյանի խոսքով` ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցում գլոբալ առումով տրամադրությունների ճամբարները չեն փոխվել ՀՀԿ–ում։

«Կա մասնակցելու տրամադրված քաղաքական գործիչների շարք, և կան մարդիկ, որոնք կարծու մ են` մասնակցել չարժե։ Պատճառները տարբեր են` սկսած այն հանգամանքից, որ գալիք ԱԺ–ն ակնհայտորեն ժամանակավոր է լինելու, վերջացրած այն հանգամանքով, որ եթե չենք հաղթելու, ինչու ենք մասնակցում»,– ասաց Աշոտյանը։

Նրա խոսքով` այս հարցում որոշակիություն կլինի այն ժամանակ, կուսակցության ղեկավար մարմինն այդ որոշումն ընդունի։

«Այդուհանդերձ, զուգահեռ մենք ապրում ենք մի ռեժիմում, երբ կուսակցության գրասենյակի աշխատանքը եռում է առավոտից երեկո։ Կարող եք թաքնված տեսախցիկ տեղադրել և տեսնել, թե որքան մարդ է աշխատում։ Մինչև ուշ գիշեր աշխատում ենք»,– ասաց Աշոտյանը։

Նրա խոսքով` ՀՀԿ գրասենյակում աշխատում են այն տրամաբանությամբ, որ գուցե մասնակցելու են ԱԺ արտահերթ ընտրությանը։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։

Լրահոս
0