«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ». խելացի խաղի աշխարհի առաջնությունն աշխուժացրեց Երևանը

© Sputnik / Aram NersesyanМировое первенство игры “Что? Где? Когда?” в Армении
Мировое первенство игры “Что? Где? Когда?” в Армении - Sputnik Արմենիա
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը զբոսաշրջության նոր ուղղություն է զարգացնում Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանում նշանակալի միջոցառում է անցկացվում, այսօր` նոյեմբերի 3-ին, մեկնարկեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնությունը։ Մասնակցում են մոտ հինգ հարյուր գիտակներ 26 երկրից, որոնք շարքում են նախկին ԽՍՀՄ–ի, Եվրոպայի և ԱՄՆ–ի երկրները։

© Sputnik / Aram Nersesyan«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնությունը Երևանում
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ». խելացի խաղի աշխարհի առաջնությունն աշխուժացրեց Երևանը - Sputnik Արմենիա
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնությունը Երևանում

Դատելով նրանից, թե որքան մարդ էր լուսանկարում Աշտարակի խճուղու շրջակայքը ( անկեղծ ասած՝ Հայաստանի ոչ ամենագեղեցիկ վայրը), կարելի է պնդել, որ նրանց դուր է եկել մեր երկիրը։ Ովքեր արդեն հասցրել են շրջել Երևանում և երկրում, վառ գույներով պատմում էին իրենց տպավորությունների մասին նրանց, ովքեր դեռ չէին հասցրել ճամփորդել։

© Sputnik / Aram Nersesyan«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնությունը Երևանում
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ». խելացի խաղի աշխարհի առաջնությունն աշխուժացրեց Երևանը - Sputnik Արմենիա
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնությունը Երևանում

«Ահա և զբոսաշրջության նոր ուղղություն՝ ինտելեկտուալ», – գոհունակությամբ ժպտում է առաջնության կազմկոմիտեի համանախագահ Տիգրան Քոչարյանը։ Նա նշում է, որ Երևան եկած բոլոր այս մարդիկ մեծ տպավորություններ են ստանում և իմաստավորում դրանք, և անգնահատելի զգացողություն է, երբ նրանք անկեղծորեն ուրախանում են և անթաքույց հիացմունք արտահայտում, որովհետև նրանք համեմատելու բան ունեն։

Իհարկե, կազմակերպիչները ահռելի աշխատանք են արել։ Թվում է, թե հեշտ գործ չի եղել այդքան թիմերի մասնակցությունն ապահովելը։ Ինչ դրոշ ասես չես տեսնի սեղաններին՝ Թուրքմենստան և Գերմանիա, Կանադա և Վրաստան, Ուզբեկստան և ԱՄՆ...

© Sputnik / Aram Nersesyan«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնությունը Երևանում
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ». խելացի խաղի աշխարհի առաջնությունն աշխուժացրեց Երևանը - Sputnik Արմենիա
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնությունը Երևանում

Հայաստանից չորս թիմ են մասնակցում առաջնությանը, և նրանք հավելյալ պատասխանատվություն են կրում՝ որպես ընդունող կողմ։ Տիգրան Քոչարյանը հույս ունի, որ «Արագած» թիմը հաջող ելույթ կունենա, վերջերս այն պատվով է անցել Վրաստանում անցկացված բարդ մրցումները։

Բայց պարզվել է, որ թիմեր ներգրավելը բոլորովին էլ բարդ գործ չէ։ Ալեքսանդր Դրուզն ասում է, որ որևէ մեկին հրավիրելու, առավել ևս համոզելու հարկ չկա։ Ամեն ինչ հակառակն է․ իրենք են խնդրում, և յուրաքանչյուրը գալիս է մի նպատակով՝ դառնալ ինտելեկտուալ խաղի աշխարհի չեմպիոն։ Ահա և եկել են մոտ 70 թիմեր, և դատավորի սուլոցով, ավելի ճիշտ հաղորդավարի հրահանգով սկսվում է առաջին փուլը։

© Sputnik / Aram Nersesyan«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնությունը Երևանում
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ». խելացի խաղի աշխարհի առաջնությունն աշխուժացրեց Երևանը - Sputnik Արմենիա
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնությունը Երևանում

Կանոնակարգի համաձայն` թիմերը մեկ րոպե պատասխանելուց հետո գրավոր պատասխան են տալիս․ պատկերացնում եք՝ ինչպիսի աղմուկ կլիներ սրահում, եթե 60-ից ավելի մասնակիցները բարձրաձայնեին իրենց պատասխանները։ Իսկ այսպես ամեն ինչ ընթանում է բավական հանգիստ, նույնիսկ գործնական մթնոլորտում, թեև խաղացողների դեմքերն ու ձեռքերը մատնում են այն բուռն զգացմունքները, որոնք նրանք փորձում են զսպել։

Սպորտը սպորտ է, նույնիսկ ինտելեկտուալ, և բողոքարկումներից անհնար է խուսափել։ Որոշ հարցեր առաջացրեցին մի քանիսի բողոքը․ կա՛մ ոչ հստակ էին ձևակերպված, կա՛մ թույլ էին տվել մեկից ավելի ճիշտ պատասխան։ Օրինակ` Ալեքսանդր Դրուզը շատ դժգոհ էր կոնկրետ հարցից։

© Sputnik / Aram Nersesyan«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնությունը Երևանում
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ». խելացի խաղի աշխարհի առաջնությունն աշխուժացրեց Երևանը - Sputnik Արմենիա
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնությունը Երևանում

Առաջնության մասնակից դառնալը հեշտ չի եղել, ընտրությունը խիստ է եղել, ինչը հիշելիս թուրքմենական թիմի ներկայացուցիչները պարզապես փակում են աչքերը, իսկ բելառուսներն ասում են․ «Օ՜յ, դե ինչպես փոխանցենք այդ ամենը»։ Դրանից հետո «այդ ամենը» հասկանալի է դառնում։

Ընդմիջման ժամանակ մասնակիցները խոսում են տպավորությունների մասին։ Կազմկոմիտեի համակարգող, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն ասում է, որ պետական աջակցությունը միշտ նշանակալի է եղել հայկական թիմերի համար, և ինքն ամեն բան անելու է, որ այդ աջակցությունը շարունակվի։

© Sputnik / Aram NersesyanՄաքսիմ Պոտաշով
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ». խելացի խաղի աշխարհի առաջնությունն աշխուժացրեց Երևանը - Sputnik Արմենիա
Մաքսիմ Պոտաշով

Այն հարցին, թե ինչ է պետք հայտնի «գիտակ» դառնալու համար, Ալեքսանդր Դրուզն առանց երկար մտածելու պատասխանում է՝ ոչ մի յուրահատուկ բան։ «Գիտակը» ձևավորվում է մանկուց՝ ճիշտ դաստիարակությամբ, օրինակ` երբեք չի կարելի գլուխն ազատել մանկական հարցերից, խոստանալ ավելի ուշ պատասխանել, առավել ևս ասել, որ հանգիստ թողնեն։

Երեխան, որի ցանկացած հարցին հանգամանալից պատասխան են տվել, պարտադիր չէ, որ դառնա ինտելեկտուալ խաղի աստղ, շախմատի աշխարհի չեմպիոն կամ հայտնի գիտնական, բայց նա կսովորի մտածել և պատասխանել իրենց տված հարցերին, իսկ դա լիարժեք անձնավորության գրավականն է՝ ուսման հանդեպ ծարավով և առանց բարդույթների։

© Sputnik / Aram NersesyanԱլեքսանդր Դրուզ
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ». խելացի խաղի աշխարհի առաջնությունն աշխուժացրեց Երևանը - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Դրուզ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала