Երևանում ավտոմեքենան մխրճվել է խանութի մեջ. լուսանկար

© SputnikАвтомобильная авария на проспекте Маршала Баграмяна
Автомобильная авария на проспекте Маршала Баграмяна - Sputnik Արմենիա
Բախվել են Opel-ները, որոնցից մեկը մխրճվել է խանութի մեջ։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտայում բախվել են Զովունի գյուղի բնակիչ՝ 28-ամյա Խաչիկ Թեքելյանի վարած Opel մակնիշի 34 PR 689 համարանիշի և Քանաքեռ 12 փողոցի բնակիչ՝ 26-ամյա Արթուր Մանուկյանի վարած Opel մակնիշի 35 NG 486 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` նոյեմբերի 2-ին, ժամը 23։30-ի սահմանում։

© SputnikԽանութի մեջ մխրճված ավտոմեքենան
Երևանում ավտոմեքենան մխրճվել է խանութի մեջ. լուսանկար - Sputnik Արմենիա
Խանութի մեջ մխրճված ավտոմեքենան

Բախման հետևանքով վարորդ Ա. Մանուկյանը դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել խանութի մեջ։ Այդ պահին խանութում մարդիկ են եղել, որոնք, բարեբախտաբար, չեն տուժել։

Վթարի հետևանքով Խ. Թեքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала