Պուտինի գնահատանքին արժանացած հաղթանակը. ինչու Երևանում Արթուր Դալալոյանին «չեն սպասում»

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել ֆոտոբանկСпортивная гимнастика. Чемпионат мира. Отдельные снаряды. Второй день
Спортивная гимнастика. Чемпионат мира. Отдельные снаряды. Второй день - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայաստանին ու հայ ժողովրդին փառք են բերում ոչ միայն հանրապետության բնակիչները, այլև արտերկրում ապրող մեր հայրենակիցները։ Սակայն եթե նրանք հայտնի չեն, ապա Հայաստանի իշխանությունները չեն շտապում նրանց պարգևատրել կամ խրախուսել որևէ կերպ։

Լյուդմիլա Բաղդասարյանը Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի «Իվուշկա» մանկապարտեզի տնտեսվարն է։  Արթուր Դալալոյանը` մարմնամարզության աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, բնակվում է Մոսկվայում։ Եվս երկու անձնավորություն, որոնք ստիպեցին բարի խոսք ասել հայերի մասին։

Քչերին հայտնի Ցիպկա գյուղ։ «Իվուշկա» մանկապարտեզում, որը գտնվում է գետի ափին, ճաշի ժամ է։ Հորդառատ անձրև է սկսվում, որը հեղեղի առիթ է դառնում։ Գետն ափերից դուրս է գալիս և հասնում մանկապարտեզին։  Ծնողներից ոմանք արագ տեղ են հասնում՝ իրենց երեխաներին տանելու. ոմանք չեն հասցնում։

Ливень Туапсе - Sputnik Արմենիա
Լյուդմիլա Բաղդասարյանը 10 երեխայի է փրկել Ցիպկա գյուղի հեղեղված մանկապարտեզից

Պատկերն ամբողջությամբ պատկերացնելու համար. ավտոմեքենաների երթևեկության համար նախատեսված կամրջի մի հատվածը փլուզվում է, ջրի տակ է անցնում` Սոչի և գրեթե 6 հազար բնակչություն ունեցող ևս 29 բնակավայր տանող դաշնային ավտոմայրուղին, հետաձգվում են գնացքների չվերթներ։

Փրկվի՛ր, թե կարող ես։

Ինչ էր կատարվում «Իվուշկա» մանկապարտեզում այդ պահին. տարբեր տարիքի 10 երեխա (ամենափոքրը` 2 տարեկան), մանկապարտեզի տնտեսվար Լյուդմիլա Բաղդասարյան, բակում կանգնած Suzuki մակնիշի ավտոմեքենա, դռների մոտ արդեն մինչև ծնկները հասնող ջուր, շուրջբոլորը հորդառատ անձրև։

Բաղդասարյանը վերցնում է առաջին պատահած երեխաներին, վազում դեպի ավտոմեքենան. հետո երեխաներին հերթով բերում է, ներս մտցնում, նստում ղեկին և, կարելի է ասել, լողում է դեպի անվտանգ վայր։

Թեկուզ և մանկահասակ, բայց հինգ ուղևորից ավելի Suzuki-ին չի կարող տեղափոխել. պետք է վերադառնալ և փրկել մյուս հինգին։ Ջուրը չի սպասում, վերադառնալն ավելի դժվար է, սակայն ահա արդեն վերջին հնգյակը ավտոմեքենայի մեջ է, և Լյուդմիլան նրանց «ցամաք» է տեղափոխում։

Թեև իրավիճակները տարբեր են, բայց տեղին չէ, արդյո՞ք, համեմատությունը Շավարշ Կարապետյանի հետ։ Կարծեմ տեղին է։ Նրա արարքում 1974 թվականի հունվարին Շավարշ Կարապետյանի գործած հերոսության հետ ընդհանրություն կա։

Այդ ընթացքում Տուապսեից հեռու, Պարսից ծոցի ափին` Դոհայում, մարմնամարզության աշխարհի առաջնություն էր ընթանում։ Անհատական բազմամարտի եզրափակչում Արթուր Դալալոյանը մեդալ նվաճեց։ Մեդալը հասարակ չէ. բացի այն, որ ոսկի էր, առաջինն էր 1999 թվականից ի վեր,  ինչը մարզական սխրանքի է հավասար։

Артур Далалоян Спортивная гимнастика. Чемпионат мира. Мужчины. Индивидуальное многоборье - Sputnik Արմենիա
Արթուր Դալալոյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Այստեղից էլ համապատասխան արձագանքը համապատասխան մարդուց. «Անհատական բազմամարտում ձեր հաղթանակով Դուք մեր երկրին ոսկի վերադարձրեցիք, որը չունեինք մոտ 20 տարի։ Սա մեծ, հիրավի նշանակալի իրադարձություն է մարմնամարզության հայրենական դպրոցի համար, արժանի ավանդ` նրա հաղթական ավանդույթների շարունակության համար»։ Ստորագրություն` Վլադիմիր Պուտին։

Կրկին վերադառնանք ավանդույթներին, սակայն արդեն այլ բնույթի։ Շավարշ Կարապետյանի սխրանքը ժամանակին թույլ գնահատականի է արժանացել։ Եվ սա դեռ մեղմ է ասված։ Կրծքին ոչ այնքան նշանակալի շքանշան կախեցին, այն էլ հասարակության, լրատվամիջոցների և առաջին հերթին Մոսկվայի «Գրական թերթի» («Литературная газета») բուռն միջամտությունից հետո։ Խորհրդային Հայաստանը այն ժամանակ սեփական շքանշաններ չուներ, Մոսկվայից բարձր պարգևներ ստանալու վճռականություն նույնպես։

... Վերադառնանք` Լյուդմիլա Բաղդասարյանին։ Մեր հայրենակիցը` Ռուսաստանի քաղաքացին, առանց վարանելու, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ռուս երեխաների է փրկում։ Ինչպե՞ս են վարվում Հայաստանի իշխանությունները։  Շնորհակալությո՞ւն հայտնում սխրանքի համար, կառավարական պարգև՞ շնորհում։ Ամենևին էլ ոչ։ Ո՞ւր է պետական մտածողությունը։

Մեր հայրենակցուհին ոչ միայն իրեն է փառավորել, մեծ հաշվով նա ստիպել է բարի խոսքեր ասել և լավ մտածել բոլոր հայերի մասին։

Ինչ ունե՞նք, ռուսական լրատվամիջոցների հրապարակումներից բացի։ Առանձնահատուկ ոչինչ։ Ի՞նչ կարելի էր կամ պետք էր անել։ Առնվազն, Երևան հրավիրել, շնորհակալական նամակ հղել, որևէ նշանակալի բան նվիրել, հիշեցնել արմատների մասին, քաղաքացիություն առաջարկել։

Որպեսզի չմոռացվի, որ Հայաստանը միայն նրանց համար չէ, ովքեր ապրում են այստեղ։ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, և մեզ միավորել է պետք։  Իսկ սփյուռքի նախարարությո՞ւնն ինչի համար է։

Արթուր Դալալոյանը Դոհայում նվաճած ոսկուց անմիջապես հետո շնորհավորանքներ է ստանում Ռուսաստանի նախագահ Պուտինից։ Ծնվել է Տիրասպոլում, մարմնամարզության հաղորդակից դարձել Նովոսիբիրսկում, բնակվում է Մոսկվայում։

«Դալալոյանը հայկական ազգանուն է», –կարդում ենք առցանց հանրագիտարանում։

Ուրիշ ոչինչ (եթե հաշվի չառնենք հայրանունը` Հրաչի) պատմական հայրենիքի հետ չի կապում։ Աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն, միջազգային կարգի Ռուսաստանի սպորտի վարպետ Արթուր Դալալոյանին Երևան հրավիրելու մտադրության մասին որևէ բան հայտնի՞ է ձեզ։ Ամենայն հավանականությամբ, ոչ։ Շատ ափսոս...

Լրահոս
0