Հովիկ Աբրահամյանի ջերմոցները տարիներ շարունակ ոռոգվել են գողացած ջրով. ՊՎԾ. տեսանյութ

© Sputnik / Nelli DanielyanВодный комитет Армении выявляет недобросовестных пользователей в селе Ариндж
Водный комитет Армении выявляет недобросовестных пользователей в селе Ариндж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել է Աբրահամյան ընտանիքին պատկանող բիզնեսի անօրինական կողմերը։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոմ» ՓԲԸ-ի ջերմոցները շուրջ 15 տարի ոռոգվել են անօրինական ջրով, որի դիմաց գրեթե ոչ մի դրամ չի վճարվել։

Насосная станция Читинской ТЭЦ-1 в Забайкальском крае - Sputnik Արմենիա
Մեծ Մանթաշում կեղտաջուր են խմում. հաճախ ջրի հետ ցեխ ու որդեր են գալիս

Այս բացահայտումն, ինչպես նշված է ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայության ֆեյսբուքյան էջում, արել են ծառայության աշխատակիցները` ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրելով «Արտաշատի» ՋՕԸ սպասարկման տարածքում «Մխչյան» խողովակաշարը։

Այդտեղ հայտնաբերվել են 100 մմ տրամագծով 50-70 լիտր /վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը:

Խողովակի վրա առկա են երեք անօրինական միացված խողովակներ` յուրաքանչյուրը  100 մմ տրամագծով և 50-70 լ/վ  ջրատվությամբ:

Ըստ հաղորդագրության, նախնական հաշվարկով այս խողովակաշարով ավելի քան 15 տարի ջուր է հոսել խաղողի այգիները ոռոգելու նպատակով, սակայն դրանց միայն մի մասի համար են առկա վճարումներ, այն էլ՝ չնչին։

Դեպքի առիթով ՀՀ Ոստիկանության Արարատի մարզի Արտաշատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

© Facebook/ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունОбнаружены нарушения в компании "Арташат"
Հովիկ Աբրահամյանի ջերմոցները տարիներ շարունակ ոռոգվել են գողացած ջրով. ՊՎԾ. տեսանյութ - Sputnik Արմենիա
Обнаружены нарушения в компании "Арташат"
Լրահոս
0