«Իհարկե, կա հիասթափություն». Սիրուշոն հարցազրույց է տվել Sputnik–ին. տեսանյութ

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայտնի երգչուհին Մոսկվայում կայացած «Ուրարտու» մրցանակաբաշխության ժամանակ պատասխանել է Sputnik–ի հարցերին։

Կրեմլի պետական պալատում «Ուրարտու» մրցանակաբաշխությանը մասնակցած երգչուհի Սիրուշոն Sputnik–ի հետ զրույցում խոսել է իր ծրագրերի և հանդիսատեսի վերաբերմունքի մասին։ Երգչուհին պատասխանել է նաև հետևյալ հարցին. «Իսկ Հայաստանի ներքաղաքական իրադարձություններն ինչպե՞ս են ազդել նրա կարիերայի վրա»։

Праздничный концерт, приуроченный к 100-летию провозглашения Первой Республики (28 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Սուպեր, խոսքեր չկան». Սիրուշոյի փողոցային պարը ցնցել է երկրպագուներին

«Այս պահին շրջագայում եմ «Արմատ» ծրագրով։ Դա համերգաշար է, որը հասցրել է լինել 10 երկրում։ «Արմատը» կհասնի նաև ԱՄՆ, կլինի նաև Մոսկվայում»,– նշում է նա։

Սիրուշոյի խոսքով` բոլոր այն վայրերում, որտեղ հայեր կան, համերգները շատ լավ են անցնում։

«Հայ հանդիսատեսն ընտանիքի նման է։ Քանի որ ես մեծացել եմ հայ հանդիսատեսի աչքի առջև, նրանք ինձ են հարազատի պես ընդունում, ես էլ` նրանց»,– ասում է Սիրուշոն։

Երգչուհու խոսքով` ընտանիքի զգացողությունն է պատճառը, որ համերգները շատ ջերմ ու անկեղծ են անցում։

Ден Билзерян прогулялся по городу (27 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Միլիոնատեր Դեն Բիլզերյանը լուսանկարել է Սիրուշոյին

Ինչ վերաբերում է Հայաստանում ընթացող քաղաքական իրադարձություններին, ապա Սիրուշոն փորձում է քաղաքականությունը չխառնել գործի հետ։

«Ես այս ամեն ինչի հանդեպ իմ վերաբերմունքն ունեմ, բայց փորձում եմ գործը երբևէ չխառնել քաղաքականության հետ։ Իհարկե, կա հիասթափություն, որը չգիտեմ ինչ կերպ կարտահայտվի` դրա շուրջ ծրագիր կսկսեմ, երգ կլինի, թե մեկ այլ բան...»,– ասում է նա։

Սիրուշոն ամեն դեպքում շնորհակալ է հանդիսատեսին, որովհետև հենց հանդիսատեսի շնորհիվ է իրեն գնահատված զգում։

Լրահոս
0