Վանաձորում որոնվող 12 տարեկան տղայի դիակը գտել են լճում

© Sputnik / press office of the Police of RAПолиция Армении, Ванадзор
Полиция Армении, Ванадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանները հայտնաբերվել են անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Որոնողական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 9-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժինը հաղորդում էր ստացել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին:

2006 թվականի ծնված երեխան տանից դուրս էր եկել նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ի սահմանում: Երեխան աուտիզմ ուներ:

© Photo : official site of the Police of RAԱրթուր Մարտիրոսյան
Վանաձորում որոնվող 12 տարեկան տղայի դիակը գտել են լճում - Sputnik Արմենիա
Արթուր Մարտիրոսյան
Լրահոս
0