Սարսափելի դեպք Ռուսաստանում․ մահացած երեխաներին ու ծնողներին հայտնաբերել են բնակարանում

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել ֆոտոբանկПолицейский автомобиль. Архивное фото
Полицейский автомобиль. Архивное фото - Sputnik Արմենիա
Ռուսաստանում ապրող ընտանիքի անդամները մահացել են իրենց իսկ բնակարանում։ Մահացել են ծնողները, 2 և 9 տարեկան երեխաները։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի Էլեկտրոստալ քաղաքում բնակվող ընտանիքի չորս անդամներին, որոնցից երկուսը երեխաներ են (2 և 9 տարեկան), մահացած են հայտնաբերել իրենց բնակարանում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։

​Նրանց դիակների վրա բռնության հետքեր չեն եղել․ գազի արտահոսք չի արձանագրվել։ Մահվան հիմնական վարկածը սնկից թունավորվելն է։

Տանը եղած ամբողջ սնունդը փորձաքննության է ուղարկվել։ Քրեական գործի հարուցման հարցը քննարկվում է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала