00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀԿ-ն կարող է դառնալ իշխանություններին ենթարկվող ընդդիմություն. քաղաքագետը բացատրեց՝ ինչու

© Sputnik / Asatur YesayantsВстреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн
Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀԿ-ի մուտքը խորհրդարան արգելված կլիներ, եթե ընտրությունները տեղի ունենային միայն համամասնական ընտրական համակարգով։ Հենց այդ պատճառով ԱԺ Հանրապետական խմբակցությունն ատամներով պաշտպանել է Ընտրական օրենսգիրքը և վարկանիշային համակարգը, համոզված է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Իշխող նախկին կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ ավելի ակտիվ է հայտարարում է իր նոր, «ընդդիմադիր» կարգավիճակի մասին՝ փորձելով նոր ամպլուայի մեջ պահպանել նոր գումարման խորհրդարանում իր ներկայությունը։

Заседание Национального Собрания РА (1 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
ՀՀԿ-ն պետք է մասնակցի խորհրդարանական ընտրություններին․ Շարմազանովը բացատրեց պատճառները

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ ընդդիմություն դառնալու մասին հայտարարությունը դեռ բավարար չէ այդպիսին դառնալու համար։ Ընդդիմությունն ուժ է, որի հետ իշխանությունից դժգոհ հասարակությունն ինչ-որ հույսեր է կապում։

«Չեմ կարծում, որ հասարակությունում կան ինչ-որ բազմաթիվ շերտեր, որոնք հույսեր են կապում հանրապետականների հետ։ Ընդդիմության հարցը բաց է մնում, բայց ՀՀԿ-ն ակնհայտորեն այն ուժը չէ, որը հիմա պետք է լրացնի այդ բացը։ Մարդկանց վերաբերմունքն այդ կուսակցության նկատմամբ չափազանց բացասական է», - նշեց Բաղդասարյանը։

Նրա կարծիքով՝ եթե լավ «փորել», ապա կարելի է բազմաթիվ քրեական սյուժեներ գտնել ՀՀԿ գործունեության մեջ, հետևաբար, նույնիսկ եթե այն ընդդիմադիր ուժ դառնա, ապա ամեն դեպքում կգտնվի իշխանությունների հսկողության տակ։

Акция протеста у здания РПА (11 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Իշխելու գայթակղությունը. ի՞նչ կլինի, երբ ամեն ինչ հանդարտվի

Տվյալ պահին Բաղդասարյանն ուժ չի տեսնում, որը կարող էր համապատասխանել առկա չափանիշներին և իրապես գործող ընդդիմություն լինել։ Անշուշտ, հասարակության ինչ-որ հատված դժգոհ է Նիկոլ Փաշինյանից, բայց այդ դժգոհությունը կապված է Փաշինյանի կադրային որոշումների, նրա առանձին գործողությունների հետ։ Սակայն, չնայած դժգոհությանը, մարդիկ ամեն դեպքում հույս են կապում երկրի զարգացման և իրենց բարեկեցության բարելավման հետ։

«Բացառիկ իրավիճակ է ստեղծվել, երբ իշխանությունից դժգոհ բնակչության մի մասը հույսը դնում է այդ նույն իշխանության առաջին դեմքի վրա։ Դա առավելապես հետհեղափոխական էյֆորիայի արդյունք է։ Հետագայում իրավիճակը կարող է փոխվել, և իսկական ընդդիմություն կձևավորվի իշխանություններից հետո։ Ի դեպ, բոլորովին պարտադիր չէ, որպեսզի այդ ընդդիմությունը լինի խորհրդարանի պատերի ներսում, այն կարող է ստեղծվել արտախորհրդարանական ուժերի կողմից», - ասաց քաղաքագետը։

XVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян  - Sputnik Արմենիա
Կփրկե՞ն արդյոք ընտրությունները ՀՀԿ-ին փլուզումից

Վերադառնալով ՀՀԿ թեմային՝ փորձագետը նշեց, որ հանրապետականներին խորհրդարան մտնելու ոչ մեծ շաս է տալիս ընտրությունների վարկանիշային համակարգը։ ՀՀԿ-ն փորձում է ստանալ մարդկանց աջակցությունը, որոնք հեղինակություն են վայելում իրենց քաղաքում, մարզում, համայնքում, որպեսզի նրանց օգնությամբ ընտրողների որոշակի քանակությամբ ձայներ հավաքի։ Եթե ընտրությունները լինեին զուտ կուսակցական, ապա ՀՀԿ-ի՝ խորհրդարան մտնելն արգելված կլիներ։ Հենց այդ պատճառով ՀՀԿ խմբակցությունն ատամներով պաշտպանել է Ընտրական օրենսգիրքը և վարկանիշային համակարգը, համոզված է Բաղդասարյանը։

Հանրապետականներից բացի հիմնական ընդդիմադիր դերին հավակնում է նաև «Լուսավոր Հայաստանը»՝  «Ելք» դաշինքում Փաշինյանի նախկին դաշնակիցը։ Սակայն Բաղդասարյանը դրա համար նախադրյալներ չի տեսնում։

«Հիմա քաղաքական կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, առավել ևս, որ դեռ ամբողջությամբ հայտնի չէ ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակը։ Բայց մի բան հստակ կարող եմ ասել՝ մեզ սպասվում են հետաքրքիր ընտրություններ։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ համապետական ընտրություններում ընտրողներին կաշառելու հնարավորությունը բացառված է, վարչական ռեսուրսները չեն գործարկվի։ Ընտրությունների արդյունքները կդառնան հասարակական տրամադրությունների գրեթե ճշգրիտ արտացոլումը», - նշեց մեր զրուցակիցը։

Լրահոս
0