00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԽՍՀՄ փլուզումը սկսվեց Ղարաբաղից. ո՞վ էր հավատում վերակառուցմանը. Քոչարյանի հարցազրույցը

© Sputnik / Asatur YesayantsВторой президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения
Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Россия 24»-ին ներկայացրել է իր հիշողությունները ԽՍՀՄ փլուզման և ՀՀ անկախացման շրջանի վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Россия 24» հեռուստաալիքին: Նիկոլայ Սվանիձեի հեղինակային հաղորդման շրջանակներում խոսվել է Քոչարյանի հրատարակած ինքնակենսագրական գրքի մասին, որում դրվագ կա նաև Խորհրդային Միության փլուզման շրջանի մասին:

Քոչարյանը նկատել է, որ ՀՀ անկախությունը խորապես կապված է Արցախի հիմնախնդրի հետ:

«Այդ ամենը տեղի էր ունենում Արցախյան շարժման համատեքստում, սակայն այդ շարժման առաջնորդներն, այնուամենայնիվ, մտածում էին Հայաստանի անկախության մասին: Նրանց մի մասը լրջորեն հանդիսանում էր Հայաստանի անկախության կողմնակից: Ես հանդիսանում էի Արցախում եղած շարժման առաջնորդ, մոտեցումը ԽՍՀՄ-ին Արցախում բոլորովին այլ էր:

Մենք տեսնում էինք մեր խնդրի լուծումը հենց ԽՍՀՄ շրջանակներում:

Մենք այնպես հավատացինք վերակառուցման գաղափարին, որ թվում էր, թե դա հնարավորություն է լուծել սեփական խնդիրները, և մենք վստահ էինք, որ դրանք կլուծի հենց Մոսկվան»,-հիշել է Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ նրա՝ ԽՍՀՄ փլուզումն ու, մասնավորապես, Հայաստանի անջատումը միությունից անխուսափելի դարձան թե՛ օբյեկտիվ, թե՛ մասնավոր պատճառներով, քանի որ ընդհանուր գաղափարախոսությունն այլևս խախտված էր, և մարդիկ այլևս չէին հավատում բոլոր այդ երկրները միավորող գաղափարախոսությանը, իսկ քաղաքական վերնախավը չուներ այլ գրավիչ գաղափարներ, որոնք կարող էին հրամցնել հասարակությանը, ինչպես նաև անհրաժեշտ կամք՝ պետության պառակտումը կանխելու:

ՀՀ երկրորդ նախագահը նաև ի պատասխան լրագրողի՝ ԽՍՀՄ կազմում տարբեր ժողովուրդների միջև ներքին հարաբերությունների մասին հարցին, շեշտել է, որ Արցախի հակամարտությունը նաև վառ օրինակն է այն բանի, որ ամեն ինչ այդ միության մեջ իրականում այդքան էլ հարթ չէր, որքան ներկայացվում էր տարիներ շարունակ:

«Այն, ինչ պատահեց մեզ մոտ, վառ ապացույցն է նրա, որ ամեն բան այդքան էլ լավ չէր: Երբ ինձ ասում են, որ ԽՍՀՄ փլուզումը սկսեց Ղարաբաղից, ասում եմ՝ ո՛չ, Ղարաբաղից չսկսեց: Այն փլուզվեց բոլորովին այլ պատճառներով: Ուղղակի այդ ամենն իր մասին զգացնել տվեց այն կետերում, որտեղ լարվածությունն առավել ուժեղ է եղել», - նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Լրահոս
0