Հայաստանը 100 մլն դոլարանոց Ազգային մարզադաշտ կունենա. սա Վանեցյանի երազանքներից մեկն է

© Sputnik / Aram NersesyanГлава СНБ Артур Ванецян на выборах совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн
Глава СНБ Артур Ванецян на выборах совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՖՖ-ի նախագահը ներկայացրել է առաջիկա ծրագրերը, որոնց մեջ է մտնում Ազգային մարզադաշտ կառուցելու նախագիծը:

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է Ազգային մարզադաշտ կառուցել 33.000 հանդիսականի համար, որպեսզի այն կարողանա հյուրընկալել նաև Եվրոպա լիգայի մրցաշարի եզրափակիչը: Ինչպես հայտնում է armsport.am–ը, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն այս մասին ասել է երեկ` նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Մարզադաշտը կարժենա մոտավորապես 100 մլն դոլար: Վանեցյանն ասել է, որ դա իր երազանքներից մեկն է։

Նախատեսվում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղափոխել «Ազգային» ստադիոնի տարածք:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև «Հրազդան» մարզադաշտի հարցը. ՀՖՖ նախագահն ասել է, որ կառույցը Հայաստանի բանկերից մեկում 26 միլիոն դոլարի դիմաց գրավ է դրված։ Հիշեցրել է նաև, որ վերակառուցման համար ահռելի գումար է հարկավոր։

Վանեցյանը նշել է, որ կարևորագույն հարցերից մեկը ֆուտբոլը մարզերում զարգացնելն է։

Լրահոս
0