Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բաղդասարյան. «Ճիշտ չէր լինի, եթե ՀՀԿ–ն չմասնակցեր ընտրություններին»

© SputnikАрмен Багдасарян
Армен Багдасарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը դրական է գնահատում ՀՀԿ–ի` ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցելու որոշումը։
Արմեն Բաղդասարյան

«Դրական եմ գնահատում, որովհետև դա նախ ՀՀԿ–ի իրավունքն է, երկրորդ` ՀՀԿ–ն շարունակում է մնալ կազմակերպված ուժ։ Ճիշտ չէր լինի, եթե այդ ուժը չմասնակցեր ընտրություններին»,– ասաց նա։

Բաղդասարյանը կարծում է, որ ՀՀԿ–ի մասնակցությունն ավելի ամբողջական պատկեր կտա քաղաքական դաշտի և հասարակության տրամադրությունների առումով։

Վերլուծաբանը խոսեց նաև ՀՀԿ–ի` ԱԺ անցնելու հնարավորությունների մասին։

«Ցուցակները դեռ չեն հրապարակվել։ Դժվար է ասել, թե ՀՀԿ–ն ինչ շանսեր ունի։ Ամեն դեպքում, եթե զուտ կուսակցական ընտրություններ լինեին, շանսերը կգնահատեի շատ չնչին, գրեթե զրոյական։ Կարծում եմ, որ ռեյտինգային ընտրակարգի պահպանումը որոշակի շանսեր տալիս է ՀՀԿ–ին։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։

 

Լրահոս
0