«Այս ամբողջ ֆարսը մի նպատակ ունի». ՀՀ ԱԳՆ–ն խոսեց Ադրբեջանում հայտնված Ղազարյանի մասին

© Photo : press office of the MFA of RA / Анна Нагдалян
Анна Нагдалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանը փորձում է հավասարության նշան դնել հոգեկան հիվանդ մարդկանց և հանցագործություններ կատարած մարդկանց միջև։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Կարեն Ղազարյանի հանդեպ հարուցած գործը «թատերական բեմադրության» է նման։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով Հայաստանի գյուղերից մեկի բնակչի դեմ հարուցված գործը։

Супруга премьер-министра Анна Акопян отвечает на вопросы журналистов (4 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վարչապետի տիկինն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին

Նոյեմբերի 6-ին Գյանջայի դատարանում անցկացվել է Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը։ Ղազարյանին մեղադրում են ահաբեկչության փորձ կատարելու մեջ։ Նախապատրաստական նիստում ճշտվել են կասկածյալի անկետային տվյալները, հերթական նիստը նշանակվել է նոյեմբերի 20-ին։

«Ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանի իշխանությունները փորձելու են անհայտ պայմաններում Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու մասնակցությամբ թատերական ներկայացում խաղալ՝ տեսախցիկների առջև նրան ներկայացնելով որպես դիվերսանտի: Բայց նրանց առաջնային սցենարը տապալվեց, քանի որ Կարեն Ղազարյանն ուներ հոգեկան խնդիրներ ու պարտադիր զինվորական ծառայության չէր զորակոչվել»,– ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով` Հայաստանն Ադրբեջանին փոխանցել է Կարեն Ղազարյանի առողջական վիճակի հետ կապված բոլոր ապացուցները միջազգային կազմակերպությունների միջոցով, որոնք, ակնհայտորեն անտեսվել են ադրբեջանական իշխանությունների կողմից

Директор Службы национальной безопасности Артур Ванецян на заседании правительства Армении (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԱԾ ղեկավարն անդրադարձավ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի խնդրին

«Դատական գործընթաց բեմականացնելով՝ Ադրբեջանը փորձում է ծանր մեղադրանքով գործում ներգրավվել ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող մարդու, որը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Այս ամբողջ ֆարսը հետապնդում է միայն մեկ նպատակ, այս անմեղ մարդուն ներկայացնել որպես հանցագործ ու հավասարության նշան դնել նրա ու ծանր հանցագործություն կատարած ադրբեջանցիների միջև՞.– ասաց Նաղդալյանը։

Սակայն, ըստ Նաղդալյանի, նրանց հազիվ թե դա հաջողվի. ՀՀ ԱԳՆ–ն աշխատում է այդ ուղղությամբ։ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու հարցը շարունակում է գերատեսչության օրակարգում մնալ։

Արցախում պատիժ են կրում Ադրբեջանի քաղաքացի Դիլհամ Ասքերովը (ցմահ) և Շահբազ Գուլիևը (22 տարի ժամկետով)` սահմանն ապօրինի հատելու և մարդասպանության համար։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ–ն հուլիսի 15-ին հայտարարել էր «սահմանին Հայաստանի ԶՈՒ դիվերսիոն–հետախուզական խմբի հարձակման կասեցման մասին»։ Միջադեպը իբր տեղի էր ունեցել Ղազախի շրջանի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը հայտնել էր 1984 թվականին ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանին գերի վերցնելու մասին։ Ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ–ներում հայտնվեց տղամարդու լուսանկարը։ Սակայն ՀՀ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղազարյանը զինծառայող չէ, այլ սահմանամերձ գյուղի խաղաղ բնակիչ, որը հոգեկան շեղում ունի։

Լրահոս
0