00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռեբրենդինգ»՝ համապատասխան հասարակության պահանջներին. ո՞ւր են մյուս կուսակցությունները

© Sputnik / Asatur YesayantsГраждане на проспекте Баграмяна, перед зданием Парламента Армении (2 октября 2018). Еревaн
Граждане на проспекте Баграмяна, перед зданием Парламента Армении (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծանրակշիռ անցյալ ունեցող շատ կուսակցություններ դեռ չեն կողմնորոշվել գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցում, իսկ որոշ կուսակցություններ ընդհանրապես դուրս են եկել «մրցավաքից»։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում քաղաքական ուժերը շփոթության մեջ են։ Այդ մասին վկայում է այն հանգամանքը, որ դրանցից շատերը դեռ չեն կողմնորոշվել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցում, իսկ մի քանիսն ընդհանրապես դուրս են մնացել մրցավազքից։

Մասնավորապես, մասնակցությունից հրաժարվելու մասին հայտարարել է առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը, դրա ավանդական ուղեկից Ստեփան Դեմիրճյանի «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը», Վազգեն Մանուկյանի «Ազգային ժողովրդավարական միությունը», Արամ Սարգսյանի «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը»։

Премьер-министр Никол Пашинян и вице-премьер Арарат Мирзоян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հրապարակվել է ՔՊ ցուցակի առաջին տասնյակը

Առայժմ պաշտոնապես ոչ ոք չի հրաժարվել, բայց, դատելով տրամադրություններից, մրցավազքից կարող է դուրս մնալ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը։ Կուսակցության կառավարման փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ավելի վաղ բացատրել է հնարավոր հրաժարվելը նրանով, որ գործող Ընտրական օրենսգիրքը, որը ենթադրում է ընտրությունների վարկանիշային համակարգ, «սպանում է քաղաքական մրցակցությունը»։

Բոլոր վերոհիշյալ կուսակցություններն անցյալում, այսպես թե այնպես, եղել են ազդեցիկ խաղացողներ, նրանցից գրեթե յուրաքանչյուրն «աստղային ժամ» ուներ։

Բայց հիմա, ինչպես նորաձև է ասել, «երկրում իրավիճակ է փոխվել», և երբեմնի ուժեղ գործիչներն ինչ–ինչ պատճառներով չեն կարող ներգրավվել այդ նոր իրադրության մեջ։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի կարծիքով` վերջին 6-7 ամիսներին երկրում իրադարձություններն այնքան սրընթաց և անկանխատեսելի են զարգացել, որ քաղաքական ուժերի մի մասն ուղղակի չի կարողացել սեղմ ժամկետում հարմարվել նոր իրողություններին և ինչ–որ մարտավարություն ու ռազմավարություն մշակել։

Армен Багдасарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բաղդասարյան. «Ճիշտ չէր լինի, եթե ՀՀԿ–ն չմասնակցեր ընտրություններին»

Sputnik Արմենիային տված հարցազրույցում Բաղդասարյանը ենթադրեց, որ հետագայում քաղաքական համակարգը կարող է  վերափոխվել, և նշված ուժերի մի մասն իր տեղը կգտնի նոր դասավորությունում։

«Ես հասկանում եմ այդ ուժերի դրդապատճառը, բայց բացասաբար եմ գնահատում մասնակցությունից հրաժարվելը։ Ոչ մի կուսակցություն չպետք է վախենար ցածր արդյունքներից։ Պետք էր մասնակցել` իրենց հնարավորությունները, ռեսուրսները հասկանալու համար», – ասաց Բաղդասարյանը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ՀԱԿ–ի և մյուս կուսակցությունների չմասնակցելը բացատրում է նրանց անմրցունակությամբ։

«Շատ կուսակցություններ, իրենց համար հասկանալով իրավիճակի անհնարինությունը, որոշել են հրաժարվել մրցավազքից։ Տվյալ դեպքում Ընտրական օրենսգիրքը որպես նրանց անգործության արդարացում է ծառայում», – ասաց նա  Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Մենք հետաքրքրվեցինք փորձագետից, թե պայմանավորված չէ արդյոք Տեր–Պետրոսյանի որոշումը ՀԱԿ–ի և Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» միջև հայեցակարգային նմանությամբ, հաջորդականությամբ։ Բադալյանի կարծիքով` Փաշինյանը թեև եղել է Տեր–Պետրոսյանի համախոհը, այնուամենայնիվ, նա վաղուց հեռու է մնում առաջին նախագահից և նրա քաղաքական ուժից։ Նրանց ուղիները բաժանվել են դեռ ՀԱԿ ցուցակով Փաշինյանի պատգամավոր եղած ժամանակ։ Հիմա դրանք բացարձակ տարբեր ուժեր են։

.о. премьер-министра Никол Пашинян принял послов стран-членов ЕС во главе с главой делегации ЕС Петром Свитальски (13 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Մենք սպասում ենք ՀՀ պատմության մեջ լավագույն ընտրություններին». Սվիտալսկի

«Ուղղակի մի դեպքում մենք գործ ունենք մի մարդու բարձր վարկանիշի հետ, որը հավանաբար նրան և իր ուժին խլացուցիչ հաջողություն կապահովի ընտրություններում, մյուս դեպքում` ըմբռնելի քաղաքական օրակարգի և բովանդակության բացակայության։ ՀԱԿ–ը տվյալ պահին ասելու բան չունի ընտրողին։ Ասվածը վերաբերում է նաև Հայաստանի ժողովրդական կուսակցությանը, որը վաղուց դադարել է որպես այդպիսին կուսակցություն լինելուց», – նշեց Բադալյանը։

Երկու փորձագետներն էլ չեն բացառում, որ ներկա ընտրությունների աութսայդերները հետագայում կարող են դրսևորել իրենց, եթե «ռեբրենդինգ» անեն և համապատասխանեն հասարակության պահանջներին։

Իսկ Բաղդասարյանը կարծում է, որ գործող իշխանությունների իրական ընդդիմությունը կարող է ծնվել խորհրդարանի պատերից դուրս։

Լրահոս
0