00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոսկեսար նժույգը՝ որպես երազանք. հայկական այրուձիի գեղարքունի տարբերակը

© Sputnik / Aram NersesyanЛошади коневода Тиграна Багишджаняна в Мартуни
Лошади коневода Тиграна Багишджаняна в Мартуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձիաբույծ Տիգրան Բաղիշջանյանը իրականացրել է իր երազանքն ու ձիեր է բուծում։ Հիմա նա ուզում է վերականգնել հայկական ոսկեսար նժույգ ցեղատեսակը։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը նյուրընկալվել էր Գեղամա լեռների արևոտ փեշերին։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ, լրագրող և ուսուցիչ Տիգրան Բաղիշջանյանը մանուկ հասակում է կարդացել «Սասնա ծռեր» էպոսը, որում նրան հատկապես տպավորել են Սասունցի Դավթի ու նրա հրաշալի ձիու` Քուռկիկ Ջալալիի կերպարները։ Հենց այն ժամանակվանից նրա մոտ սեփական ձի, նույնիսկ սեփական երամակ ունենալու երազանք է ծնվել։

Այժմ նրա երազանքն իրականացել է, նա ինը ձի ունի։ Մարալ, Ջեյրան, Ջալալ, Նշան, Մանե, Դշխո, Այվա, Տիգրիս ու միակ հովատակ Արծվին պատրաստ են արձագանքել տիրոջ առաջին իսկ կանչին։ Նա ինքն է ընտրում ձիերի անունները, միայն Այվայի դեպքում բացառություն է արել ու վստահել է դստերը` Լիլիթին։

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Բաղիշջանյանի ձիերի երամակը
Ոսկեսար նժույգը՝ որպես երազանք. հայկական այրուձիի գեղարքունի տարբերակը - Sputnik Արմենիա
Տիգրան Բաղիշջանյանի ձիերի երամակը

«Չեմ հասկանում` ինչպես է կարելի ձիերին անվանել Դաշա, Մաշա, Բույան կամ Կայծակ։ Իմ ձիերի անունները նրանց հետ են ծնվում։ Բոլորը հիշվող ու գեղեցիկ են», – ասաց ձիաբույծը։

Տիգրանի ամենասիրելին Մարալն է. չի բացառում, որ նա հիշեցնում է իրեն այն առաջին ձին, որին տարիներ առաջ էր գնել։ Այն ժամանակ գործարքի վրա ազդել է փորձի ու պրոֆեսիոնալիզմի պակասը: Ձին տարօրինակ կենդանու էր վերածվել, որը ավելի շատ հայկական գամփռի էր նման, քան նժույգի, նա ստիպված վաճառել էր այն։ Սակայն կենդանին կարոտել և մի քանի անգամ հետ էր փախել Տիգրանի մոտ։

«Սկզբում, երբ ձի էի գնել և Մարալի հետ զբոսնում էի, մարտունեցիներն ինձ չէին հասկանում ու գժի տեղ էին դնում։ Հետո սովորեցին իմ տարիօրինակություններին ու էլ ուշադրություն չէին դարձնում մեր կապվածությանը», – խոստովանեց ձիաբույծը։

© Sputnik / Aram NersesyanՄարալը միայն Տիգրանին է որպես ձիավար ընդունում
Ոսկեսար նժույգը՝ որպես երազանք. հայկական այրուձիի գեղարքունի տարբերակը - Sputnik Արմենիա
Մարալը միայն Տիգրանին է որպես ձիավար ընդունում

Ներկայիս Մարալն առաջինի պես անհնազանդ է ու, ի տարբերություն մնացած ձիերի, միայն Տիգրանին է որպես ձիավար ընդունում։ Իսկ Տիգրանը նրան երես է տալիս, խնձոր է կերցնում ու ասում է «բալես» կամ «աղջիկս»: Նա ուշադիր է իր բոլոր ձիերի հանդեպ ու կարող է նրանցից յուրաքանչյուրի մասին պատմել ամեն ինչ, ինչ հնարավոր է իմանալ։ Կենդանիներն էլ օգնում են Տիգրանին զարգացնել բիզնեսը։

Վերջերս մարտունեցի ձիավարը սկսել է ձիավարություն, քայլարշավներ ու ավտոմոբիլային տուրեր կազմակերպել։ Տուրիստական սեզոնի ժամանակ ձիերով Հայաստանի տեսարժան վայրերով շրջայց են անցկացնում մոտ 500 զբոսաշրջիկ, հիմնականում` Գերմանիայից, Ֆրանսիայից ու Լեհաստանից։

«Ձիավարությունների ժամանակ ցույց եմ տալիս հյուրերին Հայաստանի գեղեցիկ վայրերը, հայկական համեղ ուտեստներն եմ հյուրասիրում ու փորձում եմ այնպիսի տպավորություն թողնել, որ նրանք ուզենան վերադառնալ։ Իսկ երեկոների ընթացքում գինի ենք խմում ու խարույկի մոտ դուդուկ ենք լսում», – պատմեց Տիգրանը։

© Sputnik / Aram NersesyanՏիգրանը պետական աջակցության կարիք ունի. նա ձիերի համար արոտավայրեր ու ախոռներ չունի
Ոսկեսար նժույգը՝ որպես երազանք. հայկական այրուձիի գեղարքունի տարբերակը - Sputnik Արմենիա
Տիգրանը պետական աջակցության կարիք ունի. նա ձիերի համար արոտավայրեր ու ախոռներ չունի

Առաջին բանը, որը սովորեցնում է զբոսաշրջիկներին, ընկնելուց չբղավել, իսկ հետո արդեն սովորեցնում է ապահով ձիավարել ու շփվել ձիու հետ։ Տուրի վերջում հյուրերը սովորում են իրենց ձիուն ու սիրահարվում են Հայաստանին։ Որպես կանոն՝ իրենք վերադառնում են, կամ իրենց ընկերներին են ուղարկում։ Դա թույլ է տալիս Տիգրանին հավատալ, որ այդ ոլորտում մեծ ներուժ կա։ Նա վստահ է, որ Գեղարքունիքը կարող է ձիավարական տուրերի տարածաշրջանային կենտրոն դառնալ։ Ինքն էլ մտադիր է դրա համար հնարավորինս շատ բան անել։ Պատրաստ է ավելացնել ձիերի քանակը մինչև 15–18 ու մշտապես ընդլայնել բիզնեսը, նոր աշխատատեղեր ստեղծել ու նպաստել ոլորտի զարգացմանը։

 Ереванский зоопарк (30 октября 2018) - Sputnik Արմենիա
Երևանի կենդանաբանական այգու էկզոտիկ բնակիչները. լուսանկարներ

Իսկ հիմա Տիգրանը պետական աջակցության կարիք ունի։ Նա ձիերի համար արոտավայրեր ու ախոռներ չունի։ Ստիպված օգտվում է իր համաքաղաքացու «հյուրընկալությունից», բայց չի կարող չարաշահել նրա բարությունը։ Միակ բանը, որի մասին Տիգրանը խնդրում է, տրամադրել նրան պատրաստի շենքերով տարածք, որի համար նա կարող է վճարել կամաց–կամաց։

«Ես նվերներ չեմ ուզում, ինձ պարզապես մի փոքր աջակցություն է պետք։ Ու եթե պետությունը տրամադրի այն, ապա ընդամենը 10–15 տարվա ընթացքում կկարողանամ ոչ միայն ընդլայնել բիզնեսը,այլև վերականգնել հայկական ոսկեսար ձիու ցեղատեսակը, որը անհետացել է ոչ մեր մեղքով», – ընդգծեց նա։

Հայկական ոսկեսար նժույգի վերականգնումը նման նոր երազանքն ու նպատակն է։ Նա հավատում է իր ուժերին ու շատ է ուզում իրական դարձնել այդ գեղեցիկ հեքիաթը։

Լրահոս
0