Վերին Լարս տանող ճանապարհահատվածը փակ է որոշ ավտոմեքենաների համար

© Sputnik / Alexander Imedashvili / Очередь на Военно-Грузинской дороге
Очередь на Военно-Грузинской дороге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եղանակի պատճառով Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում 1 կմ երկարությամբ խցանում է գոյացել։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար շարունակվում է փակ մնալ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում առկա է բեռնատարների 1 կմ երկարությամբ խցանում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Վրաստանի մուտքը դեռևս փակ է բեռնատարների համար։

Լրահոս
0