Առանց այլընտրանքի ընտրություն, կամ ինչու այլևս պետք չեն նախընտրական ծրագրերը

© Sputnik / Asatur YesayantsВыборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн
Выборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են։ Դա հիմնականում պայմանավորված է ընտրողների տրամադրությունների բացարձակ անձնավորման հետ։ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը կապահովեն Փաշինյանի օգտին տված ձայները, կուսակցական ցուցակում մյուսների ներկայությունը տուրք է հարցի ձևական կողմին։ Այդ պատճառով էլ կուսակցական ծրագրեր ներկայացնելը պարտադիր չէ։

Այն ձայները, որոնք գալիք ընտրություններում կստանա «Քաղաքացիական պայմանագիրը» (ՔՊ), ըստ էության, ամբողջությամբ և լիովին կտան Նիկոլ Փաշինյանին։ Ճիշտ նույն կերպ «Բարգավաճ Հայաստանի» ձայները միշտ եղել են Գագիկ Ծառուկյանինը։ Դա իրականություն է, իսկ նախընտրական քարոզարշավին նախապատրաստվելու և բուն քարոզարշավի սեղմ ժամկետների պայմաններում կարելի է ենթադրել, որ այդ ընտրություններում ինչ-որ ծրագիրը պարտադիր չէ, և լիովին կարելի է նաև առանց դրա։

Премьер-министр Никол Пашинян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հնարավորություններն ԱԺ ընտրություններում. «Սասնա ծռերը» կարող է «օրենքների» դեմ գնալ

Եվ, եթե բոլորը հիանալի հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի օգտին կքվեարկի ընտրողների 60-80 տոկոսը, ապա նախընտրական ծրագիր պատրաստելու իմաստը ո՞րն է։ Առավել ևս, երբ այդ ծրագրում ոչ մի բան չկա։

Լավագույն դեպքում այդ ծրագրերում տեղ կգտնեն կարգախոսներ և կոչեր, որոնք արդեն կես տարի ամենուրեք հնչում են` կոռուպցիայի և մենատիրությունների դեմ պայքարի (թեև այդ երևույթները, նոր իշխանությունների հավաստիացմամբ, արդեն արմատախիլ են արվել), «մարտի 1–ի գործը» վերջնականապես բացահայտելու, գլխապտույտ տնտեսական վերելքի մասին։

Կլինեն ընդհանուր խոսքեր, ոչ ավելին։ Չի կարելի ասել, որ Երրորդ Հանրապետությունը նման ներքաղաքական ճգնաժամ դեռ չէր տեսել, որ արտաքին քաղաքականության ասպարեզում չէինք կորցրել դիրքեր և ձեռքբերումներ, փոխարենը կուտակել նոր խնդիրներ, քանզի բնությունը չի հանդուրժում դատարկություն։ Հավանաբար, տնտեսական զարգացման ոչ մի վեկտոր չի մշակվել, եթե նման տեսլական լիներ, մեզ կպատմեին դրա մասին, գաղտնի չէին պահի։

Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Հարձակվող ՀՀԿ–ն և Փաշինյանի ընտրությունները. «էլեկտորալ շիզոֆրենիան» սկսվեց

Երբ օրերս էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը գազի գործող սակագները հիմնավորված է համարել և խնդրել փաստարկներ ներկայացնել, որոնք կապացուցեին հակառակը, առաջացել է «դեժա վյուի» ինչ-որ անհարմար զգացողություն։ Մինչև վերջերս օր չկար, որ այսօր իշխանություն դարձած ընդդիմությունը չխարազաներ նախկին իշխանավորներին գազի և էլեկտրաէներգիայի չափազանց բարձր սակագների համար։ Հիմա պարզվում է, որ այդ բազմիցս պախարակված սակագները հիմնավորված են. ինչպիսի անախորժություն։

Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունն ուղղակի չգիտի, թե ինչ անի «տնտեսություն» կոչվող պատուհասի հետ։ Նախկինները նույնպես այդ առումով աչքի չէին ընկնում կրեատիվությամբ, իսկ ներկաները կարծում են, որ բավական է մանիֆեստով չեղյալ հայտարարել կոռուպցիան և մենատիրությունը և դրանք կվախենան ու կանհետանան, իսկ շուկան ամեն ինչ կկարգավորի։

Митинг оппозиционного Армянского народного конгресса - Sputnik Արմենիա
Անակնկալ ԱԺ ընտրություններից առաջ. հին քաղաքական գործիչները «թավշյա» անորոշության մե՞ջ են

Դե, կարելի է նաև ստուգումներ անել տարբեր ընկերություններում, օրինակ, ՀԿԵ–ում, իսկ «Գազպրոմ Արմենիային» այնպիսի դրության մեջ գցել, որ ընկերության վարկային պայմանագիրը ձախողման եզրին կանգնի։ Անշուշտ, այդպես կհաղթենք։

Ահա թե ինչն է տխուր։ Ենթադրենք` Հայաստանում հայտնվել է տարբեր ոլորտներում բանիմաց պրոֆեսիոնալների, այդ թվում` տնտեսագետների խումբ, և այդ կոլեկտիվը դարձել է կուսակցություն։ Այդ կուսակցությունը ներկայացրել է երկրի զարգացման հստակ, հիմնավորված, պրոֆեսիոնալ ծրագիր և դրանով գնացել ընտրությունների։ Նման կուսակցությունը դեկտեմբերի 9–ին հավանաբար չի մտնի խորհրդարան հենց այն պարզ պատճառով, որ ընտրելու են կոնկրետ անձի, իսկ մնացածն անհետաքրքիր է և անհասկանալի։

Այն սակավաթիվ ընտրողները, որոնք իրենց հաշիվ են տալիս, որ առանց պարզորոշ և հիմնավորված նպատակների, որոնց պետք է ձգտի պետությունը, ընտրությունն անիմաստ է, կամ կանտեսեն ընտրությունները, կամ իրենց ձայնը կտան պատահական կերպով` ինչ-որ անձնական, ներքին մղումով։

Հենց դա էլ կոչվում է առանց այլընտրանքի ընտրություն։

 

Լրահոս
0