00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան քաղցր չէ, կամ հայ միգրանտների երազն ու դառը իրականությունը

© Sputnik / Екатерина Соловьева / Անցնել մեդիապահոցСитуация с мигрантами в Гамбурге
Ситуация с мигрантами в Гамбурге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նորվեգիայի փախստականների օգնության կենտրոններ այցելած աղջիկը պատմում է, թե ինչու չարժե եվրոպական երկրներում ապաստան խնդրել։ Ինչպես պարզվեց` երազանքի հետևից ընկնելը միշտ չէ, որ դրա իրականացման է հանգեցնում։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Արտերկրում լավագույն կյանք փնտրելով` ՀՀ քաղաքացիները վերջին մի քանի տարիների ընթացքում ապաստան են խնդրում եվրոպական երկրներում։ Ոմանք ասում են, թե քաղաքական հալածանքների են ենթարկվում, մյուսները իրենց փախուստը ոչ ավանդական կողմնորոշում ունենալով և հասարակության կողմից ճնշված լինելով էին բացատրում, երրորդներն օրենք էին խախտում և կեղծում փաստաթղթերը։ Բոլոր դեպքերում այդ քայլին դիմածները հույս ունեին, որ երկնքից մանանա կթափվի, և նրանք գնում էին քաղցր կյանքի իրենց երազանքի հետևից։ Ու ոչ միշտ ազնիվ ճանապարհով։

Общежитие в Норке - Sputnik Արմենիա
Ինչպես լուծել փախստականների բնակարանային խնդիրը. ՀՀ իշխանությունը տարբերակներ է մշակում

Նրանցից է նաև մեր հերոսուհին` Ելենան (անունը փոխած է – խմբ.)։ Երեք տարի առաջ, երբ նա ընդամենը 21 տարեկան էր, որոշեց Եվրոպա մեկնել։ Դեռ մեկնելուց առաջ «խորամանկ» սխեմա էր մշակվել, որի համաձայն նա պետք է ներկայանար որպես փախստական Ուկրաինայից և ապաստան խնդրեր։ Գտնվեցին մարդիկ, ովքեր համոզեցին նրան, որ այդ սցենարն իրատեսական է։

Գերմանիա ժամանելուն պես, աղջիկը հասկացավ, որ իրեն խաբել են, և ուկրաինուհի ներկայանալը շատ դժվար կլինի։ Նա տապալեց առաջին իսկ հարցազրույցը։ Պետք է հայրենիք վերադառնար։ Սակայն դրա փոխարեն որոշեց Նիդեռլանդներ մեկնել և քաղաքական ապաստան խնդրել արդեն որպես ՀՀ քաղաքացի։

Նրան ասել էին, որ Նիդեռլանդներում փախստականների համար նախատեսված մի շարք ճամբարներ կան, և եթե գտնել մեկը խուլ քաղաքում, ապա հնարավոր է փախստականի կարգավիճակ ստանալ արագացված ռեժիմով։ Նա նման մի ավան ընտրեց ու գնաց փախստականների աջակցման կենտրոն։ Սակայն շենք մտնելիս հասկացավ, որ քաղցր կյանքը սարերի հետևում է։ Եվ դա զարմանալի չէր, քանի որ վերջին տարիներին Եվրոպա ներխուժած միգրանտների հոսքը պարզապես հսկայական է։

Տարօրինակ «թաղամաս» քաղաքի կենտրոնում. ապրում են՝ փորձելով պահել արժանապատվությունը - Sputnik Արմենիա
Տարօրինակ «թաղամաս» քաղաքի կենտրոնում. ապրում են՝ փորձելով պահել արժանապատվությունը

«Այն, ինչ տեղի էր ունենում այնտեղ, մեղմ ասած, ինձ ցնցեց։ Մեծ և թափթփված սենյակում միայն մեկ աթոռ կար, մեկ վարդակ և բազմաթիվ երեխաներով սևամորթ մարդիկ։ Գրեթե բոլորը ոտաբոբիկ էին, տարբեր լեզուներով էին խոսում, ոմանք շատ նիհար էին և արտաքինից դատելով` տանջված», – պատմում է Ելենան` նշելով, որ փախստականի կտրոն, այնուամենայնիվ, նա ստացավ։

1.5 տարվա ընթացքում աղջիկը հասցրեց երեք նման կենտրոնում լինել։ Սովորեց անգլերեն և ծանոթացավ Սուդանից, Սիրիայից, Եմենից, Ռուանդայից, Ուգանդայից և մի շարք այլ երկրներից եկած փախստականների հետ։ Այդ ընթացքում Ելենային անհրաժեշտ ծախսերը հոգալու համար փոքր գումար էին տրամադրում։

Առաջին օրերին սթրեսից և ցրտից նրա ջերմությունն անընդհատ բարձրանում էր, ավելի ուշ մաշկային հիվանդությունը սրվեց։ Հոլանդիայի բժիշկները հրաժարվեցին նկատել նրա դեմքին խորը վերքերը։

«1.5 տարի անց ինձ արտաքսեցին։ Խոստովանեմ` նույնիսկ ուրախ եմ։ Քաղցր կյանք չեն խնդրում, նրան հասնել է պետք։ Շատ դժվար է ապաստան խնդրել և ապրել սարսափելի պայմաններում։ Եթե խիստ անհրաժեշտություն չկա, պետք չէ դիմել այդ քայլին», – խոստովանում է Լենան, որի միգրացիոն խարդախությունը ձախողվել է։

Հայաստան վերադառնալուն պես աղջիկն աշխատանքի տեղավորվեց և բարելավեց բնակարանային պայմանները։

© Sputnik / Asatur YesayantsԻլոնա Տեր–Մինասյան
Եվրոպան քաղցր չէ, կամ հայ միգրանտների երազն ու դառը իրականությունը - Sputnik Արմենիա
Իլոնա Տեր–Մինասյան

ՄԱԿ–ի միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր–Մինասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է, որ սա Հայաստանի քաղաքացիների փշրված երազների միակ դեպքը չէ։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մի շարք երկրներ հրաժարվում են փախստականի կարգավիճակ կամ քաղաքացիություն տալ ապաստան խնդրող մարդկանց։

Руководитель службы миграции министерства территориального управления и развития Армении Армен Казарян на 69-ом заседании УВКБ (5 октября 2018). Женева - Sputnik Արմենիա
Արմեն Ղազարյանն Ադրբեջանի պատվիրակին մեղադրել է ՄԱԿ–ի հարթակը քաղաքականացնելու մեջ

«Շատերը Եվրոպա են մեկնում դժվար սոցիալական պայմաններից ելնելով։ Նրանց թվում է, որ իրենց այնտեղ սպասում են, սակայն, հայտնվելով Եվրոպայում, գիտակցում են, որ սխալվել են։ Որպես կանոն, նրանք այդ կենտրոններում կամ ճամբարներում մի քանի ամիս կամ նույնիսկ տարի ապրում են։ Հիմա, երբ Եվրոպան գերծանրաբեռնված է փախստականներով, իսկ Հայաստանն անվտանգ երկիր է համարվում, նրանց արտաքսում են։ Նրանք ստիպված են մեր օգնությանը դիմել», – պատմում է Տեր–Մինասյանը։

Նրա խոսքով` հայ հասարակության մեջ տարածված է միֆն այն մասին, որ ցանկացած երկրի քաղաքացի կարող է մեկնել եվրոպական երկիր և անհրաժեշտ բուժօգնություն ստանալ։  Անկասկած, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բուժօգնություն տրամադրվում է, սակայն լիարժեք բուժում` ոչ։  Եվրոպայի մի շարք երկրներ արդեն հայտարարել են, որ մտադիր չեն բյուջեի միջոցները ծախսել օտարերկրացիների վրա։

«Եթե քաղաքացիները վերադառնում են մեր գրասենյակի օգնությամբ, ապա որոշակի չափով լուծվում է նրանց անհրաժեշտ դեղորայք տրամադրելու հարցը», – նշում է նա։

Տեր–Մինասյանը ասում է, որ ՄԱԿ–ի միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայրենիք վերադարձած քաղաքացիներին  400–ից մինչև 2-3 հազար դոլարի դրամաշնորհ է տրամադրում` նրանց վերաինտեգրման համար։ Այդ միջոցները կարող են ուղղվել սեփական բիզնեսը հիմնելուն, բնակարանային հարցը լուծելուն կամ բուժվելուն։

ԵՄ–ի վիճակագրական ծառայության համաձայն`  2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քաղաքացիները քաղաքացիություն ստանալու համար 2490 հայտ են ներկայացրել եվրոպական 28 երկրներում,այդ թվում` Իսլանդիայում, Լիխտենշտեյնում, Նորվեգիայում և Շվեյցարիայում։ Միևնույն ժամանակ, անցած տարվա նշված ժամանակահատվածում այդ ցուցանիշը 3270 է կազմել։  Այսինքն` ապաստան խնդրողների թիվն էապես նվազել է։

Լրահոս
0