Փաշինյանը խոստացել է չմիջամտել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր դեմ հարուցված գործին

© Sputnik / Александр Саргсян
Александр Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իրավապահ մարմինները շարունակում են պրոֆեսիոնալ կերպով կատարել իրենց աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Վարչապետի պաշտոնակատարն անձամբ չի միջամտի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի գործին։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Судебное заседание по вопросу ареста Айка Саргсяна (7 сентября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի եղբորորդին կազատվի՞ կալանքից, թե՞ ոչ. հայտնի կդառնա սեպտեմբերի 10-ին

Նրա խոսքով` քննիչները բավական պրոֆեսիոնալ են կատարում իրենց աշխատանքը, իսկ գործի ելքը կորոշի քննությունն ու դատարանը։

«Վերջերս լուրեր են տարածվում, որ այս կամ այն մարդու ճակատագիրը որոշվում է վերևից եկած հրահանգով։ Նման բան չի կարող լինել։ Պետք չէ ինձ վերածել քննիչի, դատախազի ու պետանվտանգության ղեկավարի», – ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` մի քանի ամիս առաջ Անվտանգության ազգային ծառայությունը խուզարկություն էր անցկացրել Երևանի կենտրոնում գտնվող Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի առանձնատանը։ Ալեքսանդր Սարգսյանին ոստիկանություն էին տարել, իսկ հետո ազատ են արձակել։ Նրա դեմ գործ է հարուցվել ապօրինի զենք պահելու հոդվածով։

Լրահոս
0