Իսպանիայից արտաքսված Ալբերտ Եփրեմյանն առանց ուղեկցորդի էր Մոսկվա ժամանել

© Sputnik / Павел Герасимов / Անցնել մեդիապահոցШасси самолета
Шасси самолета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանը, որին արտաքսել էին Իսպանիայից, Մոսկվայով Հայաստան էր թռչում։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի  - Sputnik. Իսպանիայից արտաքսված ՀՀ քաղաքացին առանց ուղեկցորդի էր մոսկովյան օդանավակայան եկել, ռուս իրավապահ մարմինները նույնպես ներգրաված չէին նրան ուղեկցելու հարցում։

Лидер группы Ленинград Сергей Шнуров  - Sputnik Արմենիա
«Իրեն գցել ինքնաթիռի տակ». նոր թրե՞նդ. Շնուրը մահացած տղայի մասին բանաստեղծություն է գրել

Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է օդանավակայանի անվտանգության ծառայության իր աղբյուրը։

Նոյեմբերի 20–ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա գտել են 25–ամյա Ալբերտ Եփրեմյանի մարմինը։ Երիտասարդը հայտնվել է արագություն վերցնող ինքնաթիռի անիվների տակ և մահացել։ Տեղեկություն էր տարածվել, որ երիտասարդին արտաքսել էին Իսպանիայից, բայց Մոսկվայում վայրէջք կատարելու ժամանակ նա որոշել էր փախչել, և այդ փախուստը ողբերգական մահվան էր հանգեցրել։

«Արտաքսվածներին միշտ պետք է դիմավորեն սահմանապահ կարգախմբով։ Ուղևորը կռիվ էր անում, սահմանապահ կարգախմբից բացի նրան պետք է դիմավորեին տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները»,  – կարծում է Միջգերատեսչական ավիացիոն փորձագիտական խորհրդի փորձագետ Վիկտոր Գալենկոն։

Միաժամանակ նա զարմանալի է համարում այն փաստը, որ ավտոբուս նստեցնելու ժամանակ վարորդից բացի ուղևորներին ոչ ոք չէր հսկում։

Аэропорт Шереметьево - Sputnik Արմենիա
«Դուրս գանք, կիմանաս». Ռադչենկոն պատմել է «Շերեմետևոյում» մահացած հայի հետ վիճելու մասին

Գալենկոն նշել է, որ մթության մեջ անհնար է մարդուն տեսնել դիսպետչերական աշխարակից։ Նրա խոսքով` Շերեմետևո օդանավակայանի թռիչքուղու ռադիոլոկատորները կարող են տեսնել մեքենայի կամ էլեկտոքարի չափ օբյեկտները։

«Օդանավակայանի դիսպետչերական աշխարակից մարդը թռիչքուղու վրա չի երևում։ Իսկ մեկնարկի ու գետնավարման դիսպեչերները, որոնք առաջին հերթին կարող էին տեսնել թռիչքուղու շարժումը, տեղում չէին», – ամփոփել է փորձագետը։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Լրահոս
0