Զեյնալյանին կփոխարինի Արարատ Միրզոյանի ազգականը. «Ժամանակ»

© Sputnik / Asatur Yesayants / Министр юстиции Артак Зейналян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн
Министр юстиции Артак Зейналян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մամուլում տեղեկություններ են շրջանառում ընտրություններից հետո կառավարությունում սպասվող փոփոխությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ակնհայտ է, որ լուրջ փոփոխություններ են լինելու կառավարության կազմում: 

Պետական բյուջե 2019. եկամուտներ, ծախսեր և դեֆիցիտ - Sputnik Արմենիա
Հայաստանի 2019 թ. բյուջեն թվերով. եկամուտներ, ծախսեր ու պարտքեր

Որոշ նախարարներ, այդ թվում՝ ներկայում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով ընտրություններին մասնակցում է «Մենք» դաշինքի ցուցակով, հրաժեշտ կտա նախարարի պաշտոնին, հայտնում է «Ժամանակ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով՝ արդարադատության նախարարի պաշտոնում քննարկվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի 53-րդ համարը զբաղեցնող Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:

«Վարդանյանը Սահմանադրական դատարանում աշխատակազմի ղեկավար է, միջազգային իրավունքի փորձագետ: Բացի դա, ըստ որոշ լուրերի, նա առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ազգականն է»,-գրում է թերթը:

Լրահոս
0