Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Նահապետյան. «2000 դրամանոցի բացակայության պատճառով 1000–ն ու 5000–ն արագ են մաշվում»

© Sputnik / Asatur YesayantsПрезентация третьего поколения армянских банкнот (20 ноября 2018). Еревaн
Презентация третьего поколения армянских банкнот (20 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում նոյեմբերի 22–ից շրջանառության մեջ կդրվեն երրորդ սերնդի թղթադրամները։ ԿԲ աշխատակազմի ղեկավար Դավիթ Նահապետյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ նորամուծություններ են նախատեսվում։
Դավիթ Նահապետյան

Վաղվանից Հայաստանում շրջանառության մեջ կդրվեն 10 հազար, 20 հազար և 50 հազար դրամանոց թղթադրամներ, իսկ դեկտեմբերի 25-ից` 1000, 2000 և 5000 դրամանոցները:

Նոր թղթադրամները նախկինից ամուր կլինեն, քանի որ ներսից թղթից են, դրսից`պատված պոլիէսթերի թելերով։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ԿԲ աշխատակազմի ղեկավար Դավիթ Նահապետյանը` հավելելով, որ դրա շնորհիվ այս նոր թղթադրամների կյանքը շուրջ 3 անգամ ավելի երկար կլինի։

«Մեծ պահանջարկ կա 1000 և 5000 անվանական թղթադրամների հետ մեկտեղ ունենալ միջանկյալ արժեքով թղթադրամներ։ 2000 դրամանոցի բացակայության պատճառով 1000 և 5000 դրամանոցներն ավելի արագ էին մաշվում»,– ասել է Նահապետյանը։

Նոր թղթադրամները պատրաստվել են Գերմանիայի Gieseke դրամահատարանում։ Սա այն դրամահատարաններից է, որը եվրո թողարկելու իրավունք ունի։

Լրահոս
0