Ռոբերտ Դե Նիրոն 20 տարի կնոջ հետ ապրելուց հետո որոշել է ամուսնալուծվել

© AFP 2023 / ALBERTO PIZZOLIРоберт Де Ниро с супругой Грейс Хайтауэр перед показом фильма "Руки камня" (Hands of Stone) на 69-м Каннском кинофестивале (16 мая 2016). Канны
Роберт Де Ниро с супругой Грейс Хайтауэр перед показом фильма Руки камня (Hands of Stone) на 69-м Каннском кинофестивале (16 мая 2016). Канны - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պարբերականների տվյալներով` Դե Նիրոն և Հայթաուերը վերջին շրջանում առանձին էին ապրում։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Դերասան Ռոբերտ Դե Նիրոն բաժանվել է կնոջից` դերասանուհի Գրեյս Հայթաուերից, ավելի քան 20 տարի միասին ապրելուց հետո, փախանցում է The Hollywood Reporter–ը։

64-й Каннский кинофестиваль - Sputnik Արմենիա
Ռոբերտո Դե Նիրոն «կերիտասարդանա» նոր ֆիլմի նկարահանումների համար

Նշվում է, որ ամուսիններն արդեն մի քանի ամիս է, ինչ միասին չեն ապրում։

«Կնքահայրը» և «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմերի աստղը վերջին շրջանում հանրությանը միայնակ էր ներկայանում։ Պարբերականը գրում է, որ առաջիկայում աստղերը կամ նրանց ներկայացուցիչները ամուսնալուծության մասին պաշտոնապես կհայտարարեն։

Զույգն ամուսնացել է 1997 թվականին։ Այս միությունը շատերին ամուր էր թվում. այն օրինակել էր Հոլիվուդում։ Դե Նիրոն և Հայթաուերը երկու երեխա ունեն` որդին` Էլիոթը և դուստրը` Հելենը։

 

Լրահոս
0