00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամեն ինչ նորմալ է, շարունակում ենք թռիչքը». հային վրաերթի ենթարկած ինքնաթիռի օդաչու

Բաժանորդագրվել
Ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է օդաչուներից մեկն ասում, որ իրենք «ամեն ինչ արել են»։

Համացանցում հայտնվել է այն ինքնաթիռի օդաչուի խոսակցության ձայնագրությունը, որն ավելի վաղ Հայաստանի քաղաքացուն վրաերթի էր ենթարկել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա։

Նոյեմբերի 20–ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա գտել են 25–ամյա Ալբերտ Եփրեմյանի մարմինը։ Երիտասարդը հայտնվել է թափառք իրականացնող ինքնաթիռի անիվների տակ և մահացել։ Տեղեկություն էր տարածվել, որ երիտասարդին արտաքել էին Իսպանիայից, բայց Մոսկվայում վայրէջք կատարելու ժամանակ նա որոշել էր փախչել, և այդ փախուստը ողբերգական մահվան էր հանգեցրել։

Ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է օդաչուներից մեկն ասում, որ իրենք «ամեն ինչ արել են», իրականացվել են համապատասխան գործողությունները, իրենց մոտ «ամեն ինչ նորմալ է, և ոչ մի բան չի երևում»։

Альберт Епремян - Sputnik Արմենիա
Ուզում էր գնալ ընտանիքի մոտ. «Շերեմետևոյում» մահացած հայի ազգականը պատմել է նրա մասին

«Կարծում ենք, որ նապաստակը չէր կարող ինչ–որ վնասվածքներ հասցնել։ Շարունակում ենք թռիչքը», – շարունակում է օդաչուն։ Դրանից հետո նրան ասում են. «Շնորհակալություն 125 և 5։ Ցտեսություն»։

Նշենք, որ ձայնագրությունն ուղեկցվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի հրապարակած տեսանյութով։ ՌԴ քննչական կոմիտեն դեռ երեկ Twitter–ում տեսանյութ էր հրապարակել «Շերեմետևո» օդանավակայանից, որտեղ մահացել էր հայ երիտասարդը։ Աշխատակիցը, որը նկարահանել է տարածքը, տեսանյութում պատմում է, որ թռիչքուղու վրա գտել են մարմնի հատվածներ, ինչպես նաև բաճկոնի փետուրներ ու մարզակոշիկների քուղեր։

Քննչական կոմիտեն ստուգում է սկսել։ Ռոսավիացիայի հանձնաժողովը նույնպես հետաքննությունն է իրականացնում, որը մոտ 10 օր կտևի։

Հավելենք, որ ավելի վաղ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնել էին, որ իրենք ՀՀ քաղաքացուն արտաքսելու վերաբերյալ տեղեկություն չունեն։ Sputnik Արմենիային այդ մասին հայտնել էր դիվանագիտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը։

«Մեր տեղեկություններով` նա Իսպանիայում անձնագիրը կորցնելու պատճառով դիմել է համապատասխան մարմինների և ստացել վերադարձի վկայական։ Եվ այդ վկայականի հիման վրա նա թռել է այդ չվերթով։ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչները ռուսական կողմի հետ փորձում են պարզել պատահարի հանգամանքները և պատճառները», – ասել է ՌԴ–ում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով` մահացածի անձը և քաղաքացիությունը պարզել են հենց հայրենիք վերադառնալու մասին վկայականի շնորհիվ։

Լրահոս
0