Մոսկվայում կրկին գործարկվել է հասարակական զուգարանը. դրա պատերը տեսել են Ստալինին

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել ֆոտոբանկՄոսկվա
Մոսկվա - Sputnik Արմենիա
Հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել պատմական ստորգետնյա զուգարանը։ Այն կառուցվել է տիպային նախագծով 1938թ.–ին։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայում հիմնանորոգումից հետո բացվել է անվճար հասարակական զուգարան, որը կառուցվել է դեռ Ստալինի օրոք։ Այդ մասին հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը` հղում անելով «Դորինվեստ» պետական հաստատության մամուլի ծառայությանը։

«Հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել ևս մեկ պատմական ստորգետնյա զուգարան Վերխնյայա Կրասնոսելսկայա փողոցում։ Այն կառուցվել է 1938թ.–ին տիպային նախագծով», – ասվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, վերանորոգվել է նաև մեկ այլ պատմական զուգարան, որը կառուցվել է 1957թ.–ին Կոսիգինա փողոցում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала