Ռուս քննիչները սպանություն են բացահայտել. մեղադրանք է ներկայացվել ՀՀ քաղաքացուն

© Sputnik / Владимир Песня /  / Անցնել մեդիապահոցПолицейский
Полицейский  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սարսափելի դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա հուլիսին, սակայն ոստիկանությունը միայն երկու օր առաջ է գտել մարդասպանին։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Տվերի մարզի քննիչները ավարտել են Կոնակովսկի շրջանում տղամարդու սպանության փաստով քննությունը. ՀՀ քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Տվերի մարզի Քննչական վարչությունը։

Полицейский застегивает наручники - Sputnik Արմենիա
Բացահայտվել է 34–ամյա տղամարդու սպանությունը. մեկ մարդ կալանավորվել է

«Ավելի քան մեկ տարի այս սպանությունը չբացահայտված էր մնում, քննչական ու օպերատիվ որոնողական աշխատանքները չէին դադարում։ 2018 թվականի նոյեմբերի լույս 21–ի գիշերը Մոսկվայում հաջողվել է բացահայտել ու ձերբակալել սպանության մեջ մեղադրվողին», – «АиФ Тверь» պարբերականի հետ զրույցում ասել է ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Վալերի Պավլովը։

Քննության տվյալների համաձայն` 2017 թվականի հուլիսին Մոսկվայի 25–ամյա բնակիչը (ՀՀ քաղաքացի) գնացքով եկել է Զավիդովո Կոնակովսկի շրջանի կայան, որտեղ մասնավոր տաքսի է նստել։ Ճանապարհին տղամարդկանց միջև վիճաբանություն է ծագել։ Այդ ժամանակ մոսկվացին վերցրել է տրավմատիկ ատրճանակն ու կրակել է 55–ամյա տղամարդու գլխին, իսկ մարմինը մեքենայից դուրս է գցել։

Չարագործը դին թողել է ճանապարհի վրա, նստել է ղեկին ու հեռացել։ Սակայն նա կորցրել է տիրապետումն ու ընկել առվակի մեջ։ Նա դուրս է եկել ու վթարի վայրից փախել  անտառ։ Դրանից հետո նա վերադարձել է տուն` Մոսկվա։

Փաստի առթիվ ՔԿ քրեական գործ է հարուցել։

Լրահոս
0