Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ–ին

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян встретился с Католикосом Гарегином Вторым (24 ноября 2018). Эчмиадзин
Президент Армен Саркисян встретился с Католикосом Гарегином Вторым (24 ноября 2018). Эчмиадзин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վեհափառն ու ՀՀ նախագահը մի շարք հարցեր են քննարկել։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահն ու Վեհափառ Հայրապետը քննարկել են մեր երկրի ապագային, պետություն-եկեղեցի հարաբերություններին և ազգային-եկեղեցական կյանքի խնդիրներին առնչվող հարցեր:

Նրանք խոսել են նաև հայրենիք-սփյուռք կապերի մասին, կարևորել դրանց առավել սերտացումը, ինչը հնարավորություն կտա ավելի միասնաբար դիմակայել առկա մարտահրավերներին:

© Photo / official site of the President of RAԱրմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումը
Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ–ին - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումը
Լրահոս
0