Կփորձենք անցնել վարչական բոլոր շրջաններով. Նիկոլ Փաշինյանը քայլում է Երևանի փողոցներով

© Sputnik / Asatur YesayantsСубботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн
Субботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ ժամանակ առ ժամանակ երթեր կանցկացվեն նաև ԱԺ ընտրությունից հետո։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Երևանում մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կազմակերպած քայլերթը։

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանը քայլերթի է դուրս եկել
Կփորձենք անցնել վարչական բոլոր շրջաններով. Նիկոլ Փաշինյանը քայլում է Երևանի փողոցներով - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը քայլերթի է դուրս եկել

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասաց, որ կփորձեն անցնել ամբողջ Երևանով. ամեն ինչ կախված է մարդկանց ֆիզիկական վիճակից։ Նա ավելացրեց, որ նման ակցիաներ ժամանակ առ ժամանակ կանցկացվեն նաև Ազգային ժողովի ընտրությունից հետո։

Վարչապետի պաշտոնակատարը քայլերթի է դուրս եկել «դուխով» գլխարկով, ձեռքին` բարձրախոս, նա ժամանակ առ ժամանակ մարդկանց հորդորում է միանալ իրենց։ Երթը մեկնարկել է Նոր Նորքից։

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանը քայլերթի է դուրս եկել
Կփորձենք անցնել վարչական բոլոր շրջաններով. Նիկոլ Փաշինյանը քայլում է Երևանի փողոցներով - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը քայլերթի է դուրս եկել

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։

Լրահոս
0