Նիկոլ Փաշինյանը բացատրեց` ինչու է ուզում շարունակել վարչապետի աշխատանքը

© Sputnik / Aram NersesyanИ.о. премьер-министра Никол Пашинян ответил на вопросы журналистов во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван
И.о. премьер-министра Никол Пашинян ответил на вопросы журналистов во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փաշինյանն ԱԺ ընտրության քարոզարշավի առաջին օրը հանդիպել է Թալինի ընտրողների հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Որպես վարչապետի թեկնածու` ես վստահության քվե եմ ակնկալում ձեզանից։ Այսօր` քարոզարշավի առաջին օրը, Թալինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Субботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայտնի է` Նիկոլ Փաշինյանը մինչև երբ է արձակուրդ վերցրել

Նա նշեց, որ հավակնում է այդ կարգավիճակին, որովհետև «հակառակը պարզապես փախուստ կլիներ, կլիներ ճանապարհի կեսից դավաճանել հեղափոխությանն ու ժողովրդին»։

Փաշինյանն ընդգծեց, որ այս կամ այն քաղաքական ուժին ձայն տալով` քաղաքացին միաժամանակ նաև ընտրում է վարչապետին։

Վարչապետի պաշտոնում վերընտրվելուց հետո Փաշինյանը խոստացավ Հայաստանում իրականացնել տնտեսական հեղափոխություն, Հայաստանը բարձրացնել քաղաքական ու տնտեսական նոր մակարդակների։

Ազգային ժողովի արտահերթ ընտրության քարոզարշավը մեկնարկել է այսօր` նոյեմբերի 26-ին, կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը։

ԱԺ ընտրությունը կկայանա դեկտեմբերի 9–ին։

Լրահոս
0