Սենոր Հասրաթյանը Սասուն Միքայելյանի խորհուրդ է տվել լռել, երբ ասելիք չունի

© FacebookСенор Асратян НКР
Сенор Асратян НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հասրաթյանը Միքայելյանին հիշեցրել է, որ Արցախյան հերոսամարտ կերտվել է հազարավոր նահատակների արյունով։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Իմ քայլը» դաշքինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի աղմուկ հանած ելույթին։

Сасун Микаелян на митинге на площади Республики после специального заседания парламента (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վատ հռետոր, կամ պտուղները քաղելու նախանշան. ի՞նչ է ասել Սասուն Միքայելյանը

«Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը:

Աշխատե՛ք հրաժարվել այդ «սովորությունից», մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին»,– գրել է Հասրաթյանը։

Հիշեցնենք, որ այսօր Թալինում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել էր. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»:

 

Լրահոս
0