Ազգային հերոսի ծննդյան 61 ամյակը նշել են նրա անունը կրող ռազմամարզական վարժարանում

© Photo : official site of the MoD of RAПраздничные мероприятия по случаю 61-летия Национального Героя Армении Монте Мелконяна в Военно-спортивном лицее имени Мелконяна (26 ноября 2018). Дилижан
Праздничные мероприятия по случаю 61-летия Национального Героя Армении Монте Мелконяна в Военно-спортивном лицее имени Мелконяна (26 ноября 2018). Дилижан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նշվել է ՀՀ ազգային հերոսի ծննդյան տարեդարձը:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 26-ին հանդիսավոր միջոցառում է անցկացվել հերոսի անունը կրող կրթահամալիրում:

Монте Мелконян - Sputnik Արմենիա
Մոնթեի բարդ կյանքն ու միակ սերը. ինչպես նա ճանաչեց իր արմատներն ու հայտնվեց Արցախում

Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կազմակերպված հանդիսավոր միտինգին մասնակցել են ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, «Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, մոնթեականների հարազատները:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրել Բալայանը, ով հորդորել է մոնթեականներին բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը:

© Photo : official site of the MoD of RAՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները
Ազգային հերոսի ծննդյան 61 ամյակը նշել են նրա անունը կրող ռազմամարզական վարժարանում - Sputnik Արմենիա
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները
Ձևավորված ավանդույթի համաձայն` վարժարանի շարահրապարակում, Մոնթե Մելքոնյանի արձանի մոտ, տեղի է ունեցել 2018թ.ին վարժարան ընդունված սաների խոստման հանդիսավոր արարողությունը։

Լրահոս
0