00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀԿ–ն` որպես նախկին իշխանական կուսակցություն, չէր կարող քաղաքական դեֆոլտ թույլ տալ

© Sputnik / Asatur YesayantsВиген Саркисян
Виген Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ ընտրությանը չմասնակցող կուսակցությունը դադարում է գոյություն ունենալ որպես քաղաքական ուժ։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) չի ուզում համակիրների ակումբ դառնալ։ ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է կուսակցությունը որոշել մասնակցել ընտրություններին իշխանափոխությունից կես տարի անց։

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Աշոտյանը Փաշինյանին շնորհակալություն է հայտնում` ՀՀԿ-ի բրենդով անվճար զբաղվելու համար

«Ընտրությունները միշտ էլ ռիսկեր ու առավելություններ են, ընտրողների մեծ մասի աջակցությունը ստանալու փորձ` անկախ նրանից` կես տարի է անցել, մեկ տարի, թե մի քանի ամիս։ Քաղաքական կուսակցությունը, որը չի մասնակցում ընտրություններին, իմ կարծիքով, այլևս չի կարող այդպիսին համարվել։ Այդ քաղաքական ուժը դառնում է հասարակական կազմակերպություն, համակիրների ակումբ, այդ պատճառով էլ կուսակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն էր կազմում, ընտրություններին չմասնակցելու իրավունք պարզապես չուներ», – ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` կուսակցությունն իրեն ընտրելու հնարավորություն պետք է տար ընտրողներին, պետք է ներկայացներ ծրագիր, որը կհամապատասխաներ հասարակությունում այսօր գոյություն ունեցող պահանջներին։ ՀՀԿ–ն հենց այդպես էլ արել է։

«Ես դա միակ ճիշտ որոշումն եմ համարում ու կարծում եմ` սկզբունքային կարևորություն ունի, որ իշխանական կուսակցությունը իշխանափոխությունից հետո չհեռանա, այլ շարունակի աշխատել որպես քաղաքական միավոր`օգտագործելով փորձը, հմտությունները, թիմը։ Հետխորհրդային երկրներում հաճախ ընտրություններում պարտվելուց կամ զանգվածային բողոքի ակցիայի արդյունքում իշխանությունը հանձնելուց հետո իշխանական կուսակցությունը պարզապես դադարում է գոյություն ունենալ, ու քաղաքական լիակատար դեֆոլտ է տեղի ունենում», – նշել է Սարգսյանը։

Այդ դեպքում սկսում է զրոյից ձևավորվել ոչ միայն նոր իշխանությունը, այլև ապագա ընդդիմությունն ու մյուս բոլոր ուժերը, այդ պատճառով էլ կյանքի և մահվան կռիվ է գնում։ Քանի որ քաղաքական ուժերի համար ակնհայտ է դառնում, որ կոնֆիգուրացիայի, ուժերի հարաբերակցության ցանկացած փոփոխություն մահվան է նման, քանի որ դրանից հետո քաղաքական դաշտը ձևավորվում է զրոյից։

Республиканская партия Армении  - Sputnik Արմենիա
Փաշինյանը Գեղարքունիքում ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ. ՀՀԿ

Լրագրողը հարցրել է` կարո՞ղ է արդյոք կուսակցությունն իր շուրջը համախմբել կոնսերվատիվ գաղափարախոսություն ունեցող բոլոր քաղաքական ուժերին ու իր տեղը զբաղեցնել հենց այդ տիրույթում։ Սարգսյանը պատասխանել է, որ այդ տեղն առանց դրա էլ ՀՀԿ–ինն է։

«Դա ՀՀԿ–ի գաղափարախոսության հիմքն է` ազգային ինքնության պահպանում, արտաքին քաղաքականության, պաշտպանության, անվտանգության, ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումներ։ Մենք իսկապես հավատում ենք, որ ժամանակի ընթացքում կուսակցությունները պետք է խոշորանան, հավատում ենք, որ նման գաղափարախոսություն ունեցող կուսակցությունները կարող են ժամանակի ընթացքում միանալ ՀՀԿ–ին», – ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` ՀՀԿ–ն հիմա որպես առանձին կուսակցություն է ընտրությունների գնում, բայց ընտրացուցակում կան նաև քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ։ Դա, նրա կարծիքով, կարևոր քայլ է Հայաստանում կուսակցությունների հնարավոր խոշորացման մասին երկխոսության ուղղությամբ։

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրությունը կկայանա դեկտեմբերի 9–ին։ Քարոզարշավն արդեն մեկնարկել է։

Լրահոս
0