Դա անվնաս է. Թրամփը մեկնաբանել է Մեքսիկայի սահմանին արցունքաբեր գազի կիրառումը

© REUTERS / KIM KYUNG-HOON39-летняя мигрантка из Гондураса, с пятилетними дочерьми-близнецами убегает от распыленного слезоточивого газа на границе между США и Мексикой (25 ноября 2018). Тихуана
39-летняя мигрантка из Гондураса, с пятилетними дочерьми-близнецами убегает от распыленного слезоточивого газа на границе между США и Мексикой (25 ноября 2018). Тихуана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ Ամերիկա ներթափանցել փորձող ապօրինի միգրանտների դեմ արցունքաբեր գազի կիրառումը արդարացված է և անվտանգ։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Սպիտակ տունը մեկնաբանել է Մեքսիկայի սահմանը խախտելու փորձ իրականացրած միգրանտների դեմ արցունքաբեր գազ կիրառած ԱՄՆ զինվորականների գործողությունները։

Նոյեմբերի 25-ին ապօրինի միգրանտների դեմ ԱՄՆ ուժային կառույցների աշխատակիցների կողմից կիրառած արցունքաբեր գազը ԱՄՆ ղեկավարը «շատ անվնաս է» անվանել։

«Իսկ ինչու են նրանք ապօրինի հատել սահմանը։ Սահմանին կիրառվող արցունքաբեր գազը, արցունքաբեր գազի շատ թույլ տեսակ է, այն շատ անվնաս է»,- պատասխանել է Թրամփը։

Ընդ որում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Մեքսիկայի սահմանն անժամկետ կփակի։ Դրանից առաջ նա Մեքսիկային խորհուրդ էր տվել միգրանտներին սահմանին մոտ չթողնել։

Համացանցում արագ տարածվում են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են միգրանտները երեխաների հետ փորձում փախչել իրավապահ մարմիններից։ Ամենահուզիչ կադրը Տիխուանայի մերձակայքում որսացել է REUTERS ֆոտոթղթակից Քիմ Քյուն Հունը։ Լուսանկարում հոնդուրասցի 39-ամյա միգրանտ կինը հինգ տարեկան երկվորյակ դուստրերի հետ փախնում է Մեքսիկայի սահմանին կիրառված արցունքաբեր գազից։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала