00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են ֆրանսիացիների հետ. կփոխվի՞ արդյոք ջրի սակագինը

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցСезонное отключение горячей воды
Сезонное отключение горячей воды - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ջրի սակագնի մասին որոշում է կայացրել։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Ջրի սակագինը Հայաստանում 2019թ.–ին չի բարձրանա։ Այս որոշումն ընդունել է հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։ Այսպիսով, հանրապետության բնակիչները ջրի համար կվճարեն նախկինի նման 1 խորանարդ մետրի դիմաց 180 դրամ։

Սակագինը փոխվում է կառավարության և ջրամատակարարման օպերատորի` ֆրանսիական «Վեոլիա» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն։ Հաշվարկելիս հաշվի են առնվում բազային գինը (ինքնարժեքը) և ԱԱՀ–ը։ Սրան ավելացվում է ջրի վաճառքնի կանխատեսվող հասույթը(որը տարեցտարի նշված է կոնցեսիոն պայմանագրում)։

Пресс-конференция и.о. премьер-министра Армении Никола Пашиняна (20 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ոռոգման համակարգի ոլորտում վակխանալիա է տիրում. Նիկոլ Փաշինյան

Եթե իրականում վաճառքի ծավալներն ավելի ցածր լինեն, քան կանխատեսվում է, ապա «Վեոլիայի» չստացված հասույթը կփոխհատուցվի, ինչից էլ կբարձրանա ջրի սակագինը։ Այս ամենի հանրագումարը ինդեքսավորվում է ըստ գնաճի։

Հաշվի առնելով այդ ամենը` սակագինը պետք է բարձրանար մինչև 205 դրամ։ Սակայն վերջին ամիսներին «Վեոլիան» և ՀԾԿՀ–ը ստուգումներ են անցկացրել ռիսկի խմբում գտնվող բաժանորդների շրջանում։

Հիմնականում հետազոտել են ոչ թե բնակարանները, այլ ձեռնարկությունները (քանի որ դրանք ավելի շատ ջուր են օգտագործում)։ Դրանց շարքում առաջին հերթին ստուգել են նրանց, ովքեր չափազանց քիչ ջուր են ծախսում։ Որոշ բաժանորդների մոտ սպառումն ընդհանրապես կազմել է զրո, այն դեպքում, որ նրանք փաստացի գործել են և նույնիսկ սպառել էլեկտրաէներգիա և գազ։

Արդյունքում գտել են տարեկան 1,6 միլիոն խմ ջուր սպառած բաժանորդներ։ Դրանք այլևս չեն ավելացվի սակագնին որպես կորուստ։ Դրանց համար վճարելու են հենց ձեռնարկությունները, այլ ոչ թե մենք բոլորս (ընդհանուր սակագնում)։ Հաշվի առնելով այս և այլ գործոններ` պայմանագրում սակագինը նվազեցրել են մինչև 202 դրամ, այնուհետև պայմանավորվել են նվազեցնել մինչև 180 դրամ։ Ո՞ւմ հաշվին։

«Վեոլիայի» յուրաքանչյուր խմ–ից 10,858 դրամը համաձայնել են զիջել մինչև 2025թ.–ը։ Դա նվազեցնում է սակագինը մինչև 191,414 դրամ։ Յուրաքանչյուր խմ–ից 11,414 դրամը կսուբսիդավորի կառավարությունը, ինչպես 2018թ–ին։ Այսպիսով, սակագինը կկազմի խմ–ի համար 180 դրամ։

Компания Веолия джур - Sputnik Արմենիա
«Վեոլիա ջուր» ընկերությունը 20 մլն դրամով տուգանվեց. պատճառը ջրաչափերն են

Ինչու է «Վեոլիան» համաձայնել կորցնել եկամուտի 10,858 դրամը։ Այդ գումարով կառավարությունը կընդլայնի վերանորոգումը ջրամատակարարման ցանցերում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում «Վեոլիա ջուր» ընկերության (ֆրանսիական Veolia–ի դուստր ընկերությունը) կոմերցիոն տնօրեն Գոռ Գրիգորյանը հաղորդել է, որ կառավարությունը ջրամատակարարման հետ կապված մի շարք վարկային ծրագրեր է իրականացնում, որոնց արդյունքում միջոցներ են տնտեսվում։ Այդ միջոցներով կիրականացվեն նոր աշխատանքներ` համակարգում ջրի կորուստները կրճատելու համար։

«Ըստ պայմանագրի մենք պարտավորվել են կրճատել կորուստները։ Հիմա այդ աշխատանքը և այդ ծախսերն իր վրա կվերցնի կառավարությունը։ Այսինքն` մեզ մոտ կրճատում են եկամուտների մի մասը, բայց փոխարենն ազատվում են ծախսերի մի մասից», – բացատրեց Գրիգորյանը։

Բոլորի համար սակագնի սուբսիդիայի դեմ հանդես է եկել «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Արմեն Պողոսյանը։

«Ինչո՞ւ սուբսիդիաներ պետք է ստանան նրանք, ովքեր ապրում են մեկսենյականոց բնակարանում և նրանք, ովքեր եռահարկ առանձնատուն ունեն, իսկ բակում շատրվան է դրված։ Սուբսիդիա պետք է ստանան միայն նրանք, ովքեր ունեն դրա կարիքը։ Իսկ տնտեսված միջոցներով սակագինը կարելի է ավելի շատ նվազեցնել», – ասաց Պողոսյանը։

Այնուամենայնիվ, սուբսիդիան արդեն արտացոլված է 2019թ.–ի պետբյուջեում և չեղյալ չի համարվի։

Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում ջրի սակագինը չի փոխվի մինչև 2024թ.–ը։

Լրահոս
0