Թալանել են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի վարած ավտոմեքենան

© Sputnik / Aram NersesyanФутбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Македонии (16 октября 2018). Еревaн
Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Македонии (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավտոմեքենան հաշվառված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաշվեկշռում։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Մարտին Կոբալյանը և հայտնել, որ նոյեմբերի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Կոմիտաս պողոտայի թիվ 62 շենքի դիմաց կայանված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները:

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, նշված ավտոմեքենան հաշվառված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաշվեկշռում, մեքենան վարում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով` Գյուլբուդաղյանցը կատարվածի մասին հրաժարվել է հաղորդում տալ:

Լրահոս
0