00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ անել, որ բարեփոխումն աղետի չվերածվի,կամ նախարարությունների կրճատման լավ ու վատ կողմերը

© Sputnik / Aram NersesyanЗаседание Правительства Армении (16 октября 2018). Еревaн
Заседание Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նոր իշխանությունների կողմից նախատեսված նախարարությունների վերակազմավորումը և դրանց թվի կրճատումը հակասական հարց է։ Նման բարեփոխման անվիճելի դրական կողմերը պահանջում են գործողությունների ոսկերչական ճշգրտություն։ Հետևանքների ցավոտ լինելը կարելի է և պետք է հնարավորինս մեղմացնել, և այստեղ ամեն ինչ կախված է ռեֆորմատորների պրոֆեսիոնալիզմից։

Վերջին կես տարվա ընթացքում նախարարությունների վերակազմավորման և դրանցից մի քանիսի լուծարման մասին խոսակցությունները չեն դադարում, իսկ անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության կազմում առաջարկվող փոփոխությունները։ Մասնավորապես, նախարարությունների թիվը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն կկրճատվի։

«Այսօր մենք ունենք 17 նախարար, խորհրդարանական ընտրություններից հետո ինչ-որ ժամկետում մենք 17 նախարար չենք ունենալու, մենք ունենալու ենք շատ ավելի քիչ նախարարներ: Եթե ելնենք այն կանխավարկածից, որ նախարարությունների թիվը կարող է կրճատվել 5-ով, դա արդեն հսկայական կադրային փոփոխություն է նաև կառավարությունում, այսինքն` ոչ թե ավտոմատ կրճատվելու է նախարարությունների թիվը, այլ բովանդակային փոփոխություններ են լինելու», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Премьер-министр Никол Пашинян посетил завод компании “Тавуш текстиль” (10 августа 2018). Берд - Sputnik Արմենիա
Փաշինյանի խոստումները կամ ինչպես են աղքատության դեմ պայքարում աշխատատեղեր կրճատելով

ՀՀ նոր իշխանությունների կողմից նախատեսված նախարարությունների վերակազմավորումը, որը ներառում է նրանց թվի կրճատումը, հակասական հարց է։ Նման բարեփոխման անվիճելի դրական կողմերը պահանջում են գործողությունների և ընդունված որոշումների ոսկերչական ճշգրտություն։ Անխուսափելի ցավոտ հետևանքները կարելի է և պետք է հնարավորինս մեղմացնել, և այստեղ նույնպես ամեն ինչ կախված է նրանից, թե որքան պրոֆեսիոնալ և գրագետ կանցկացվեն բոլոր ընթացակարգերը։

Տասնամյակներ շարունակ խոսվում է այն մասին, որ պետական կառավարման համակարգը և կառավարության կառուցվածքը չափից դուրս ուռճացված են և քիչ արդյունավետ, բայց գործը խոսակցություններից այն կողմ չի գնացել։ Նախարարությունների թվի կրճատումից առաջին հերթին ակնհայտորեն կշահի պետական գանձարանը, իսկ ոչ նյութական ձեռքբերումներից` պետական աշխատակազմը կբարելավվի և նրա ՕԳԳ–ն կբարձրանա։

Եթե մի շարք նախարարություններ փակելու հետևանքով ֆինանսական բեռի թեթևացումը տեղի ունենա ավտոմատ կերպով, ապա ոչ նյութական ակտիվները կպահանջեն պրոֆեսիոնալների մանրակրկիտ և ճշգրիտ աշխատանք. ոչ թե մորթեգործներ, որոնք կտրում են ավելորդ բաները, այլ կոմպետենտ կառավարիչներ, տնտեսագետներ, ոլորտային մասնագետներ։ Կտրելը և դեն նետելը հեշտ է, իսկ ահա հետ կարելը կարող է և չստացվել։

Министры здравоохранения Арсен Торосян и науки и образования Араик Арутюнян на церемонии выдачи дипломов выпускникам военных вузов (25 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը գիտի` ովքեր են նախարարների դեմ կեղծ տեղեկություններ տարածողները

Առաջին գերատեսչությունը, որը դատապարտված է չեզոքացման, կարելի է համարել սփյուռքի նախարարությունը։ Ընդհանրապես դրա ստեղծումն ամենասկզբից արհեստական էր. դրա աշխատանքը կարող էր կատարել ԱԳՆ–ում ոչ մեծ, բայց հմուտ և ակտիվ բաժինը։ Եթե նման նախարարության ստեղծումը հարգանքի տուրք էր սփյուռքին, ապա այդ տուրքը շատ թանկ է և շատ երկարաժամկետ։ Սփյուռքի հանդեպ հարգանքն անվիճելի է, և այն կարելի է դրսևորել այլ, պետբյուջեի համար պակաս ծախսատար միջոցներով, որոնք ավելի արդյունավետ կլինեն կիրառական առումով։

Հետո էլ, հավանաբար, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ Այն կարելի է, օրինակ, միավորել մշակույթի նախարարության հետ` ստեղծելով համապատասխան բաժիններ և դրանց օժտելով շատ լիազորություններով։ Ի դեպ, ենթադրությունները կարելի է այսքանով ավարտել, քանզի այն կարող է ձգձգվել։

Մյուս կողմից, պետք է ենթադրել, որ ներկա տեսքով կմնան պաշտպանության, ֆինանսների, արդարադատության և մի շարք այլ նախարարություններ։ Դրանցից ոմանք կարող են իրենց կազմ ընդունել այն, ինչ կմնա վերակազմավորված եղբայրակիցներից։

Դե, լավ, որոշ գերատեսչություններ փակել են, միավորել, նոր կառույց ստացել։ Ինչպես արդեն ասվել է, այդ ամենի միակ երաշխավորված օգուտը` ֆինանսականը, ձեռք է բերվել, ճիշտ է, աշխատանքից հեռացված հազարավոր մարդկանց փոխարեն, որոնցից քչերը հնարավորություն կունենան աշխատանք գտնել ողջամիտ ժամկետներում։

Իսկ ահա դա հսկայական խնդիր է։ Կկարողանա՞ արդյոք նոր պետական իշխանությունը, որը մինչև հիմա չի ներկայացրել ոչ թե հասկանալի, այլ ընդհանրապես ինչ-որ սոցիալ–տնտեսական հայեցակարգ, լուծել այդ խնդիրը։ Փառք ու պատիվ, եթե կարողանա, բայց տվյալ փուլում գործազուրկների հսկայական բանակի հայտնվելը (որոնց շարքում կլինեն բարձրակարգ մասնագետներ) շատ տագնապալի հեռանկարներ է բերում։

Երկրորդ խնդիրը` ինչպես է դա անցկացվելու և, գլխավորը, ով է կյանքի կոչելու բարեփոխումը։ Այն կադրերը, որոնց մենք այսօր տեսնում ենք նոր իշխանությունում, միանշանակ ի վիճակի չեն լուծել այդ խնդիրը։ Նրանցից միայն կարելի է ակնկալել մորթագործի, մսագործի աշխատանք, որն ուղղակի «նյութի» մի մասն առանձնացնում է մյուսից։

Պետք է դիմել հին ստուգված մասնագետներին, իսկ մի շարք դեպքերում նորերի քասթինգ հայտարարել` մոռանալով գաղափարական, հեղափոխական և այլ տարաձայնությունները` հիմնվելով բացառապես թեկնածուների պրոֆեսիոնալ որակների վրա։

Այլ դեպքում բարեփոխումը հսկայական աղետ կդառնա, որի մասշտաբները մենք հիմա նույնիսկ մոտավորապես չենք կարող գնահատել։

Լրահոս
0