00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական ուժերը եթերային հայելում. կառավարությունն անընդհատ խոստանում է, մենք՝ դժգոհում

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян принял и.о. министра обороны Вигена Саркисяна (8 мая 2018). Еревaн
Премьер-министр Никол Пашинян принял и.о. министра обороны Вигена Саркисяна (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքական ուժերի արտառոց սպրինտերական քարոզարշավը բուռն ընթացքի մեջ է, և այդ ուժերն օգտագործում են ցանկացած հնարավոր հարթակ՝ իրենց և մյուսների մասին խոսելու համար։ Հեռուստաեթերը լայն հնարավորություններ է տրամադրում ինքնարտահայտման համար, և զարմանալի չէ, որ հեռուստաբանավեճերի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։

Խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական հեռուստաբանավեճերի թեմաների տարբեր «տրամաչափը» թույլ է տալիս մասնակիցներին հավասարեցնել հնարավորությունները՝ առաջադրելով ուժերով հավասար հակառակորդի, ինչպես նաև ձևափոխել բանավեճերի թեմաները՝ քննարկման ներկայացնելով իրենց կազմակերպության առավել կոմպետենտ անդամներին։ Մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը Նիկոլ Փաշինյանը ճիշտ խոսքեր էր ասել․ «Ուղիղ եթերով բանավեճերը՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ,» պետք է ավանդույթ դառնան։

Столетие Национального Собрания РА (20 сентября 2018)  - Sputnik Արմենիա
«Մերժվածների» պայքարը. ինչ է ՀՀԿ–ն առաջարկում Հայաստանի քաղաքացիներին

Եթե մարդն այդ կարծիքին է, ապա նրանից պետք է ակնկալել, որ նա խրախուսում է նման բանավեճերը։ Հիմա անհնար է և պետք չէ պնդել, թե որքանով է դա հարմար Փաշինյանին, սակայն մի քիչ անհանգստացնում է նրա հրաժարվելը «դեմառդեմ» բանավեճից Վիգեն Սարգսյանի հետ, որը ՀՀԿ-ում առաջին համարն է։

Սարգսյանը Փաշինյանի հետ բանավեճ անցկացնելու նախաձեռնողն է. վարչապետի պաշտոնակատարը հենց հանրապետականներին է մեղադրում «բոլոր» մեղքերի մեջ։ Սարգսյանի հրավերում ասվում է․ «Հաշվի առնելով, որ արդեն երրորդ օրն է ձեր քարոզարշավը կառուցում եք ժողովրդին հանրապետականներով վախեցնելու վրա, խորացնելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու Ձեր արատավոր քաղաքականությունը, ինչպես նաև այն, որ քարոզչության ընթացքում թույլ եք տալիս ամենատգեղ և անվայել ձևով գռեհկացնել ընտրական գործընթացը, պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ – «Իմ քայլ» ձևաչափով` 1-ին համարների մակարդակով»։

Սպուտնիկ Զրույց-Վիգեն Հակոբյան (26.11.18) - Sputnik Արմենիա
Նախընտրական այս բլից քարոզարշավի ընթացքում գաղափարական պայքար չի լինելու. Վիգեն Հակոբյան

Դրան ի պատասխան Սարգսյանը տեղեկացել է, որ Հանրային հեռուստաընկերությամբ նախատեսված են բանավեճեր ընտրություններին մասնակցող բոլոր 11 ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ, և առանձին հանդիպումներն իմաստ չունեն, որովհետև այդ դեպքում մնացած 10 առաջին համարները կարող են ցանկանալ նույն բանը։

Այդ մերժման մեջ, իհարկե, տրամաբանություն չկա։ Հասկանալի է Փաշինյանի զբաղվածությունը, տասը առանձին հանդիպումներ անցկացնելու ֆիզիկական անհնարինությունը, իսկ Վիգեն Սարգսյանը քննարկվող հարցի շրջանակում ոչ մի բանով լավ չէ և վատ չէ մնացածից, քանի որ չի կարելի համաձայնել հանդիպել նրա հետ՝ մերժելով մյուսներին։

Տրամաբանություն կա և այն համոզիչ է, ամեն ինչ ճիշտ է։

Այստեղ այլ հարց կա։ Նիկոլ Փաշինյանը կարող էր համաձայնել Սարգսյանի առաջարկին թեկուզ նրա համար, որպեսզի արտահայտեր իր հավակնությունները և մեղադրանքները հանրապետականների նկատմամբ անձամբ, այլ ոչ թե միջնորդավորված։ Այստեղ հարց է ծագում՝ արդյո՞ք նախընտրական  հեռուստաբանավեճերը այն հարթակն են, որտեղ կարելի է հավակնություններ ներկայացնել։

Իհարկե, ոչ. այդպիսին կլինի ճիշտ պատասխանը, բայց միայն ոչ ընտրությունների անկասկած հաղթողների դեպքում՝ ի դեմս «Իմ քայլը» դաշինքի»։ Բոլոր քաղաքական ուժերից միայն «Իմ քայլն» է կառուցել իր քարոզչությունը ագրեսիվ մեղադրանքների  վրա, և մեղադրանքները թափվում են հենց ՀՀԿ-ի գլխին։ Դե, ուրիշ կերպ չի լինի, չէ որ «նախկիններն» են ամեն ինչում մեղավոր։

Министр Обороны Армении Виген Саркисян - Sputnik Արմենիա
Սարգսյանը ձեռնոց է նետել Փաշինյանին. նա բանավեճի է հրավիրում վարչապետի պաշտոնակատարին

Այդ մարտավարությունը մինչև հիմա մեծ հասարակական պահանջարկ է վայելում։ Մի քիչ անհասկանալի այլ բան․ ընտրությունները կավարտվեն, «Իմ քայլը», վերջապես, երկար սպասված հաղթանակ կտանի, շամպայն կխմեն, և կգա պետությունը կառավարելու ժամանակը։ Իսկ պետություն կառավարելը ենթադրում է  հսկայական քանակությամբ ահռելի, մեծ, փոքր ու առօրեական գործեր։

Այդ թվում, օրինակ, պետք է կենսաթոշակներ վճարել, ինչ-որ բան որոշել բժշկական ապահովագրման հետ, բացատրել զանգվածային պահանջարկ վայելող ապրանքների գների բարձրացումը, վերջապես, պատասխան տալ սեփական սխալների համար։ Որոշ ժամանակ դեռ կարող է աշխատի «նախկին իշխանություններին» մեղադրելու տարբերակը, իբր գներն աճում են վերջինների արատավոր տնտեսական քաղաքականության, ռեգրեսի կամ արտաքին քաղաքականության՝ նույն տեղում դոփելու պատճառով։ Բայց այդ «որոշ ժամանակը» շատ սահմանափակ կլինի։

Виген Саркисян - Sputnik Արմենիա
ՀՀԿ–ն` որպես նախկին իշխանական կուսակցություն, չէր կարող քաղաքական դեֆոլտ թույլ տալ

Քանզի բավական կլինի, որ մի մարդ հնչեցնի հետևյալ հարցը․ «Լավ, նախկինների հետ ամեն ինչ հասկանալի է, իսկ դուք ինչ-որ բան պատրաստվո՞ւմ եք անել»։ Եվ նման հարցերի տարափ կտեղա նոր իշխանության վրա։ Ցանկացած առիթով նախկիններին դիմելը շատ կարճաժամկետ մարտավարություն է։

Կարելի էր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել սեփական ծրագրի մասին, իսկ եթե այն չկա, ապա թեկուզ ընդհանուր գծերով ուրվագծել գործունեության հեռանկար։ Բայց, առաջին հերթին, դա կնշանակի ուժերի շեղում գլխավոր խնդրից՝ բոլոր աղետների մեջ ՀՀԿ-ին մեղադրելուց, երկրորդ, նույնիսկ ընդհանուր գծերի ուրվագծումը նշանակում է պատասխանատվության ստանձնում, որն արդեն անհնար է գցել մյուսների վրա։

Политтехнолог Виген Акопян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հակոբյան. «Նախընտրական այս բլից քարոզարշավի ընթացքում գաղափարական պայքար չի լինելու»

Այդպես է ստացվում։ Այդպես չէր ստացվի, եթե Փաշինյանի դաշինքի նախընտրական քարոզարշավի մեջ լինեին կառուցողական տարրեր, բայց դրանք չկան նույնիսկ ամենաանկանխակալ հայացքի դեպքում։ Այդպիսին չի կարելի համարել թռիչքային տնտեսական հրաշքի և 20 տարում բնակչության աճի մասին խոստումները։ Ի դեպ, ոչնչով չամրապնդված խոստումներ։

Ինչպես չհիշել Միխայիլ Ժվանեցկուն, որը մի անգամ ասել է՝ կառավարությունն անընդհատ խոստանում է, խոստանում, իսկ մենք՝ անշնորհակալներս, անընդհատ պահանջում․․․

Լրահոս
0