00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի որդիների զինծառայության թեման շարունակվում է. կրտսեր Քոչարյանի պատասխանը

© Sputnik / Asatur YesayantsЛевон Кочарян. Архивное фото
Левон Кочарян. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի որդին լուսանկարներ է հրապարակում իր զինծառայությունից, իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթը պնդում է, որ ՀՀ երկրորդ նախագահի որդիները ծառայել են «աշխատանքային ռեժիմով»։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լևոնը, լուսանկարներ է հրապարակում Facebook–ում` հերքելով Փաշինյանի ասածը՝ Քոչարյանի որդիների զինվորական ծառայության վերաբերյալ: Երեկ նա նոր լուսանկար է հրապարակել և նշել, որ իրեն երբեք պետական մեքենա կցված չի եղել։

«Պետական մեքենա ինձ կցված երբևէ չի եղել, ինչպես նաև պետությունից վառելիք չեմ ստացել երբեք: Ինչ վերաբերում է գումարներին, ես երբևէ նման գումարներ չեմ ունեցել իմ հաշիվներին»,– լուսանկարին կից գրել է Լևոն Քոչարյանը:

Միաժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում Քոչարյանի որդիների մասին հոդված է տպագրվել։

«Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը 2004 թվականին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը և 2005 թվականի հունիսին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել ՀՀ ՊՆ թիվ N զորամաս (Պահպանության և սպասարկման գունդ, Երևան), որտեղից գործուղվել է ՊՆ իրավաբանական վարչություն, որպես գործավար: Նա ծառայության է ներկայացել «սովորական աշխատանքային» ռեժիմով՝ 09:00-ից 18:00-ն, և չի գիշերել զորանոցում»,– գրել է թերթը։

Ըստ պարբերականի` Սեդրակ Քոչարյանի եղբայրը՝ պահեստազորի սերժանտ Լևոն Ռոբերտի Քոչարյանը, 2006 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2006 թվականի հունիսից մինչև 2008 թվականի հունիսը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն է անցել ՀՀ ԱԱԾ ներկայումս լուծարված թիվ N զորամասում (Երևան)։

«Լևոն Քոչարյանին ծառայության ողջ ժամանակահատվածում կցված է եղել 404 SS 02 պետհամարանիշի «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենա, որով նա անարգել, օրվա ցանկացած ժամի ելք ու մուտք է կատարել զորամաս, սակայն, որպես վարորդ, որևէ կոնկրետ գործառույթ չի ունեցել: Զորանոցում չի գիշերել: Երբեմն գիշերել է հրամանատարի օգնականի աշխատասենյակում»,– գրել է օրաթերթը:

Պարբերականը վստահեցնում է, որ նրա հրապարակած լուսանկարներն արված են Լոռու մարզի ճամբարային հավաքի ժամանակ:

«Վարչապետը չի ասել, որ Քոչարյանի որդիները չեն ծառայել։ Նա ասել է, որ ինքը ՀՀ միակ ղեկավարն է, որի որդին ծառայում է Ղարաբաղում: Իսկ Քոչարյանի որդիների ծառայության տեղն ու պայմանները տեսաք վերևում. նրանք որպես զինվոր ոչ մի օր չեն եղել Ղարաբաղում»,– նշել է հոդվածագիրը:

«Հայկական ժամանակը» գրել է նաև, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանի որդիները ծառայությունն ավարտելուց հետո կամ դրանից շատ չանցած իրենց հաշվին ունեցել են տասը և ավելի միլիոն դոլար:

Հիշեցնենք` նոյեմբերի 29-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանի երկու որդիները ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում, ծառայել են Պաշտպանության նախարարության վարչական մասում։

Լրահոս
0