Վերին Լարսը կրկին փակ է որոշ մեքենաների համար. ռուսական կողմում բեռնատարներ են կուտակվել

© Sputnik / Alexander Imedashvili / Очередь грузовых автомобилей на Военно-Грузинской дороге.
Очередь грузовых автомобилей на Военно-Грузинской дороге. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված 120 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությանն ու ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությանը։

Гора Ара - Sputnik Արմենիա
Արդյո՞ք ձյուն կտեղա ձմռան առաջին օրը. եղանակի տեսություն

ԱԻՆ–ի հաղորդագրության համաձայն` դեկտեմբերի 1-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող տարածքում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս
0