00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ կրքեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի «շատ փոքր» հարցի շուրջ

© Sputnik / Владислав ВодневИ.о. премьер-министра Армении Никол Пашинян перед заседанием Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана
И.о. премьер-министра Армении Никол Пашинян перед заседанием Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տեղի ունեցավ այն, ինչն ակնհայտ էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ կապված պատմության ամենասկզբից։ Մեկ ամիս վստահեցնելուց հետո, որ պաշտոնն այդ կմնա Հայաստանին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հարցն այդ երկրորդական է։ Հայտարարեց, երբ արդեն փախնելու տեղ չկար, քանի որ ՌԴ նախագահն առաջարկեց գագաթնաժողովը հաջորդ տարի տեղափոխել։

Ողջ աշուն ՀՀ առաջին պաշտոնական դեմքերը վստահեցնում էին, Յուրի Խաչատուրովի հրաժարականից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կմնա Հայաստանին. այս մասին խոսում էին և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, և՛ մյուսները, ում հարցնում էին։ Արդեն այն ժամանակ էր հասկանալի, որ նման բան տեղի չի ունենա, գոնե դատելով ՀԱՊԿ–ի ներսում այդ գաղափարի շուրջ առաջացած հակազդումից, սակայն մեզ շարունակում են վստահեցնել, որ առանձնահատուկ բան տեղի չի ունեցել։

Истребитель Су-30СМ - Sputnik Արմենիա
Կործանիչներ հայոց բանակի համար. մատակարարում՝ ենթատեքստերի ֆոնին

Անցած շաբաթ նախընտրական ցույցերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր հարց է և նույնիսկ ոչ էական», և այդ խոսքերը պաշտոնը կորցնելու վերաբերյալ անուղղակի հաստատում էին։ Սակայն, դատելով ամեն ինչից, այդ հարցի շուրջ կազմակերպությունում կոնսենսուս իսկապես ձեռք չի բերվել, քանի որ հարցի քննարկումը անորոշ ժամկետով հետաձգվել է։

Սկզբում Փաշինյանի գլխավոր խորհրդական Արմեն Գասպարյանը հայտարարել էր ռուսական լրատվամիջոցներին, որ դեկտեմբերի 6-ին Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ կմեկնի մասնակցելու Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին, սակայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվելու։ Իսկ անցած կիրակի Փաշինյանն անձամբ հաստատեց դա, ասելով, որ Վլադիմիր Պուտինը վերջին հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է տեղափոխել ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Պետք է ենթադրել, որ Պուտինը պարզապես որոշել է սպասել մինչև էմոցիաները կհանդարտվեն։

Никол Пашинян и Владимир Путин в Душанбе - Sputnik Արմենիա
«Պուտինն առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը». Փաշինյան

Իսկ հանդարտվելու առիթ, ակնհայտորեն, կա։ Թեև Փաշինյանը պնդում է, որ «մենք, ըստ էության, մեր հարաբերությունները որևէ մեկի հետ չենք փչացրել, այլ արձանագրել ենք այն վատ վիճակը, որում գտնվում է Հայաստանը։ Վատ և հեղինակավոր լինելուց զուրկ իրավիճակ է, որը միայն այս կառույցում չէ, որ ժառանգել ենք»։

Քանի որ «վատ և հեղինակավոր լինելուց զուրկ իրավիճակը» օդից չի առաջացել։ Մի կողմ թողնենք «վատ նախկին իշխանության» մասին անեծքները, խոստովանենք, որ նորերը ևս քիչ չեն նպաստել նման իրավիճակի առաջացմանը, իսկ այն, որ «մենք, ըստ էության, մեր հարաբերությունները որևէ մեկի հետ չենք փչացրել», ոչ մի կերպ հնարավոր չէ հավատալ, կներեք։ Փչացրել ենք այն էլ ինչպես. Բելառուսի և Ղազախստանի հետ հաստատ։

Քանի որ նման տոնով չի կարելի խոսել երկրների (ցանկացած երկրի) նախագահների հետ, ինչպես արեց Փաշինյանը, հրապարակային հայտարարելով, որ նա պարզաբանում կպահանջի Բելառուսից և Ղազախստանից։  Նույնիսկ եթե դու հազար անգամ ճիշտ ես, պետությունների ղեկավարների հետ նման կերպ վարվել չի կարելի. նրանք, ղեկավար են, կարող են միմյանց հետ խոսել բարձր տոնայնությամբ խոսել փակ նիստերի ժամանակ, սակայն բարձր տոնայնությունը դուրս հանելը հարաբերությունների անխուսափելի սառեցում է նշանակում։

Главный советник премьер-министра Армении Арсен Гаспарян - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ-ն առանց գլխավոր քարտուղարի կմնա մինչև 2019 թվականը. Փաշինյանի գլխավոր խորհրդական

Թող որ նույնիսկ Բելառուսի նախագահն իր գործողությունների և մտադրությունների մասին զեկուցում է Ադրբեջանի դեսպանին. դա չի արդարացնում բարձր տոնը։ Եթե այլ պետության ղեկավարի նկատմամբ բողոք կա, այն հատուկ ալիքների միջոցով է արտահայտվում. օրինակ` ԱԳՆ համապատասխան դիվանագիտական ձևակերպումներ ունեցող դիմումի միջոցով։ Արձագանքն ավելի հստակ հասկանալու համար, կարելի է հակառակ իրավիճակը պատկերացնել, երբ, օրինակ, օտարերկրյա առաջնորդներից մեկը Փաշինյանից պարզաբանումներ պահանջեր։ Գուցե, դա զայրույթ առաջացներ Հայաստանում նույնիսկ նրանց մոտ, ովքեր ընդդիմություն են կազմում։

«Ասել եմ, և կկրկնեմ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին հարցը չնչին հարց է և նույնիսկ ոչ էական», – ասել է Փաշինյանը։ Եվ եթե այդ խնդիրն իսկապես այդքան փոքր է, ապա ինչո՞ւ չհամաձայնել այլ առաջարկներին, բնականաբար, դրա համար որոշակի առավելություններ ստանալով։ Եթե հարցը «չնչին է», էլ ինչու՞ էր պետք այն հաջորդ տարի թողնել։

Константин Затулин на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երրորդ երկրների հետ ռազմական համագործակցությունը պետք է քննարկվի ՀԱՊԿ–ում. Զատուլին

Հիմա, ըստ ամենայնի, Խաչատուրովի տեղակալը` Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, կշարունակի կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ընդհուպ մինչև այն պահը, երբ հարցն ամբողջությամբ կլուծվի։ Դա կարող է տեղի ունենալ Խաչատուրովի լիազորությունների ժամկետի ավարտի հետ մեկտեղ։ Հետո պաշտոնը կանցնի Բելառուսին։

Տեսականորեն, հայկական կողմը, կարող է արգելափակել Բելառուսի թեկնածուին, եթե սկզբունքային որոշում լինի։  Այդ դեպքում Սեմերիկովը ավելի երկար կպաշտոնավարի, և դա խելամիտ այլընտրանք կլինի։ Սակայն արդյո՞ք իմաստ կա «չնչին» հարցը սկզբունքային փակուղի գցել սեփական ձեռքերով, այնուհետև տարատեսակ պարզաբանումներ պահանջել մյուսներից։

Լրահոս
0