Շղթայական ավտովթար Երևանում. 5 մարդու հիվանդանոց են տեղափոխել

© Sputnik / Andranik Ghazaryan / Автомобиль дорожной полиции Армении
Автомобиль дорожной полиции Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախնական վարկածով` վթարի մեղավորը եղել է Niva-ի վարորդը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են 2 Nissan–ները, Opel-ն ու Niva-ն։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` դեկտեմբերի 3-ին, 22։30-ի սահմանում։

Обстановка в мед.центре Григор Лусаворич, куда доставлены раненные при взрыве ресторана Бургер кинг - Sputnik Արմենիա
Երևանում 17 տարեկան տղայի են դանակահարել

Վթարի հետևանքով 5 հոգու տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Niva-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նշված ավտոմեքենաներին:

Լրահոս
0