00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մնացականյանը և Մամեդյարովը «ռեստարտ» կսեղմեն. քաղտեխնոլոգը` Միլանի բանակցությունների մասին

© Photo : press office of the MFA of RAВстреча глав МИД Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльмара Мамедъярова с посредниками по Карабаху (11 июля 2018). Брюссель
Встреча глав МИД Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльмара Мамедъярова с посредниками по Карабаху  (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ներկա փուլում կարող են ներկայացնել արցախյան կարգավորման մեխանիզմների վերաբերյալ իրենց տեսլականը, կարծում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը նախապատրաստություն կդառնա Արցախի հարցում բանակցությունները վերսկսելու համար։

Главы МИД Армении и Азербайджана Зограб Мнацаканян и Эльмар Мамедъяров - Sputnik Արմենիա
Արտգործնախարարները կհամաձայնեցնեն Արցախի վերաբերյալ հայտարարությունները. Զախարովա

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Երկու երկրների արտգործնախարարները կհանդիպեն այսօր՝ դեկտեմբերի 5–ին, երեկոյան Միլանում՝ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի բացման նախօրեին։

«Հիմա բոլորը, նույնիսկ Իլհամ Ալիևը համբերատար սպասում են Հայաստանում ընտրությունների ավարտին, որպեսզի հետո վերսկսեն բանակցությունները։ Ամենայն հավանականությամբ, ԱԳՆ ղեկավարները կպատրաստվեն հենց գործընթացի ռեստարտին», – կարծում է Հակոբյանը։

Ինչպես նշեց քաղաքագետը, բանակցային գործընթացը նախապատրաստելիս պարզաբանվում են բոլոր այն հարցերը, որոնք Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները կարող են քննարկել հանդիպման ընթացքում։ Չէ՞ որ անիմաստ է հանդիպել, եթե քննարկելու բան չկա, առավել ևս, որ Փաշինյանը և Ալիևը ծանոթանալու կարիք չունեն, դա արդեն տեղի է ունեցել Դուշանբեում։

Военная дорога - Sputnik Արմենիա
Արցախում դիտարկում են պատանդների փոխանակման Ադրբեջանի առաջարկի միայն 1 տարբերակ

«Ստացվում է, որ վերելակում մի քանի րոպե զրուցելը (պաշտոնական վարկածով) ավելի արդյունավետ է եղել խաղաղություն պահպանելու առումով, քան 15 տարվա բանակցությունները, այդ թվում` Ռուսաստանի և մյուս երկրների միջնորդությամբ», – ժպիտով նշեց Հակոբյանը։

Ներկա փուլում ԱԳ նախարարները կարող են ներկայացնել իրենց դիրքորոշումները (անգամ տրամագծորեն հակադիր), ինչպես նաև արցախյան հակամարտության կարգավորման մեխանիզմների վերաբերյալ իրենց տեսլականը։

Որպես դրական տարր` կողմերը կարող են ցուցադրել պայմանավորվածություններ ձեռք բերելու իրենց պատրաստակամությունը։

«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ որոշ ուժեր, հնարավոր է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս են ներշնչել Ալիևին, որ Հայաստանի նոր իշխանությունների հետ բանակցություններ վարելն ավելի հեշտ կլինի։ Արդյունքում նա համաձայնել է մեղմացնել լարվածությունը շփման գծում», – նշեց Հակոբյանը։

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է սեպտեմբերի 27–ին Նյու Յորքում  ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։

Լրահոս
0