Փաշինյանը հետևողականորեն քայքայում է հայ-ռուսական հարաբերությունները. Աշոտյան

© Sputnik / Asatur YesayantsАрмен Ашотян
Армен Ашотян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նպատակաուղղված քայքայում է հայ-ռուսական հարաբերությունները ու ի վիճակի չէ լուծել ղարաբաղյան հակամարտությունը։ Նման կարծիք ունի ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն վատացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում նման կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Քաղաքական գործիչը կարծում է, որ Փաշինյանը ոչ թե մեկ, այլ երկու «աքիլլեսյան գարշապար» ունի` արտաքին քաղաքականությունն ու ղարաբաղյան հարցը։

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с представителями армянской диаспоры Бельгии (12 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Հիմարները չեն գրել. ինչու է Փաշինյանը հանուն սփյուռքի որոշել փոխել սահմանադրությունը

Աշոտյանը նշեց, որ ՀՀԿ–ն իր իշխանության օրոք հայ-ռուսական հարաբերություններում հստակ նպատակների էր հասնում։ Որպես դրա ապացույց նա նշեց այնպիսի փաստեր, ինչպիսին են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ–ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ու ՀԱՊԿ–ում ղեկավար պաշտոնների ստանձնումը, երկրում ռուսական ներդրումների ծավալների աճը։

ՀՀԿ–ի փոխնախագահի կարծիքով` Փաշինյանը , խախտելով անմեղության կանխավարկածը, իրավական գործընթացներ է սադրում ռուսական դուստր ընկերությունների դեմ, մասնավորապես` «Գազպրոմ Արմենիայի» ու «Հարավկովկասյան երկաթուղու»։ Այսպիսով, նա երկրում այնպիսի մթնոլորտ է ստեղծում, որը նպաստում է արտաքին ներդումների կրճատմանը։  

Բացի այդ, անընդունելի է նաև, որ Հայաստանի ղեկավարությունն իրեն այնպես է դրսևորում, որ ռուս գործընկերները մեղադրում են մեզ ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Նա նշեց, որ դա վնասում է երկու երկրների միջև ռազմավարական հարաբերություններին։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, ապա, ինչպես նշեց ՀՀԿ փոխնախագահը, Փաշինյանը և նրա թիմը չեն տիրապետում իրավիճակին և հակամարտության լուծման հստակ տեսլական չունեն։ Նա համոզված է, որ Հայաստանի նոր իշխանությունները միայն վնասել են գործընթացին, քանի որ մոռացվել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նշենք, որ 2016թ.-ի ապրիլյան ռազմական գործողություններից հետո Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ քննարկվել են մեխանիզմներ, որոնք նպաստել են շփման գծում լարվածության նվազեցմանը և հետաքննության միջադեպերի մեխանիզմների ստեղծմանը։

Ավելին, ինչպես նշեց ՀՀԿ փոխնախագահը, Արցախի հարցով ոչ մի փաստաթղթում ներառված չեն այն հիմնական կետերը, որոնք այդքան պաշտպանում է Փաշինյանը։

Լրահոս
0