ՀՀԿ ներսում Վիգեն Սարգսյանը թեկնածուներին բաժանել է յուրայինների և ոչ յուրայինների. ԶԼՄ

© Sputnik / Aram Nersesyan / Столетие Национального Собрания РА (20 сентября 2018)
Столетие Национального Собрания РА (20 сентября 2018)  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Վիգեն Սարգսյանը սկսել է միանձնյա որոշումներ կայացնել, թե ով ինչ անի, և հատկապես ով ոչինչ չանի։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀԿ-ի ներսում արշալույսները խաղաղ չեն։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Սպուտնիկ զրույց-Էդուարդ Շարմազանով (05.12.18) - Sputnik Արմենիա
Կարևորը` աստված ների բոլորիս. Sputnik–ի հյուրը Էդուարդ Շարմազանովն է

Պարբերականն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի` ՀՀԿ ցուցակը գլխավորելու փաստը կուսակցության շատ անդամներ այնքան էլ միանշանակ չեն ընդունել: Եվ ահա, թերթի աղբյուրները պնդում են, որ այդ հակակրանքը գնալով խորանում է։

«ՀՀԿ ներսում Վիգեն Սարգսյանը թեկնածուներին բաժանել է յուրայինների և ոչ յուրայինների: Եվ Սարգսյանի «սիրելիների ակումբը» գործում է արտոնյալ կարգավիճակում»,– գրում է թերթը:

Ըստ պարբերականի` Սարգսյանը սկսել է միանձնյա որոշումներ կայացնել, թե ով ինչ անի, և հատկապես ով ոչինչ չանի, հրապարակային դաշտում ով երևա, ով չերևա: Ու պատահական չէ, որ ՀՀԿ քարոզարշավը տանում են կուսակցության առաջին չորս համարներում ընդգրկված անձինք, իսկ մյուսները մղվել են երրորդական պլան:

Միաժամանակ, ըստ թերթի աղբուրների, Վիգեն Սարգսյանը, հակառակ իր ջանքերին, չի կարողանում ղեկավարել բոլորին. նրան դեռևս ենթարկվում են ցուցակի առաջին 10-15 համարները, իսկ մյուսները՝ ոչ:

Լրահոս
0