Մարզերում տեղական «իշխանիկները» շարունակում են առաջնորդվել նախկին բարքերով. «Ժողովուրդ»

© Sputnik / Asatur Yesayants / Село Гагарин, Гегаркуник
Село Гагарин, Гегаркуник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թերթը գրում է, որ նոր իշխանությունը հանդուրժում է ամենատարբեր քրեական գործերով անցած քաղաքապետին։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հակառակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարբերաբար հնչեցրած հայտարարություններին, թե Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ` մարզերում տեղական «իշխանիկները» շարունակում են առաջնորդվել նախկին բարքերով: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Եվ այս առումով ամենացցուն օրինակը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանն է, որ այս տարիներին անցել է քրեական ամենատարբեր գործերով, այդ թվում՝ դատապարտվել ընտրակեղծարարության համար»,– նշված է հոդվածում:

Ըստ պարբերականի` 2017թ. ԱԺ ընտրություններում Ադամյանը քվեարկության գաղտնիությունը խախտելու համար տուգանվել է 500 հազար դրամով: Ու ժամանակին ընտրակեղծարարության համար դատապարտված քաղաքապետը հիմա էլ փորձում է ներքին կարգով միջամտել ընտրական գործընթացներին` չմոռանալով իրեն հռչակել անկուսակցական ու պատրանք ստեղծելով, թե ոչնչի հետ գործ չունի: Նաև խուլիգանության համար է Ճամբարակի քաղաքապետին մեղադրանք առաջադրվել:

«Ու զարմանալին այն է, որ նոր իշխանությունները հանդուրժում են ամենատարբեր քրեական գործերով անցած քաղաքապետին, փոխանակ զբաղվեն նրա կատարած արարքներով»,-գրում է թերթը:

Լրահոս
0