Գաղտնալսված հեռախոսազրույցի ո՞ր մասն է մոնտաժված. Փաշինյանը փակագծեր է բացել

© RuptlyИ.о. премьер-министра Армении Никол Пашинян на заседании Высшего Евразийского экономического совета (6 декабря 2018). Санкт-Петербург
И.о. премьер-министра Армении Никол Пашинян на заседании Высшего Евразийского экономического совета (6 декабря 2018). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաև երեկ հրապարակված գաղտնալսմանը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. «Գաղտնալսումները հնարավոր են դարձել ռոումինգի պատճառով, քանի որ այդ օրերին ԱԱԾ տնօրենը գտնվել է Շվեյցարիայում»: Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի հետ հանդիպմանը, անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և իր հեռախոսազրույցի գաղտնալսման խնդրին, ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ հրապարակվեց գաղտնալսումների երկրորդ մասը, բայց Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին ունեցած ելույթում արդեն անդրադարձել եմ դրան, և իմ պատմածում ավելի շատ տեղեկատվություն կար, քան հրապարակված հեռախոսազրույցում: Իրականում այս գաղտնալսումն ապացուցեց, որ ես Սանկտ Պետերբուրգում եմ տեղեկացել, թե ինչ է կատարվում այդ դատական պրոցեսներում:

Армен Ашотян - Sputnik Արմենիա
Սկանդալային գաղտնալսման երկրորդ սերիան ցրեց Փաշինյանի միֆերը. Աշոտյան

Ինչո՞ւ է ընդհանրապես կառավարությունն այս պրոցեսում ներքաշվել, որովհետև մեր միջազգային գործընկերները, մասնավորապես հատուկ ծառայությունների մասով, անընդհատ զանգահարել են ԱԱԾ տնօրենին այդ խնդրով, երկրորդը` դատական համակարգի ներկայացուցիչը ևս անընդհատ զանգահարել է ԱԱԾ` անվտանգության խնդրով և նշել, որ վախեցած են իրենց գործը կատարելուց: Միաժամանակ, ներկայացված հեռախոսազրույցի մի մասը կտրված է, որտեղ ես դիտողություն եմ անում ԱԱԾ տնօրենին, թե ի՞նչ է նշանակում` դատավորները վախենում են, չե՞ք կարողանում ապահովել նրանց անվտանգությունը»,–ասել է Փաշինյանը: Նա հիշեցրել է, որ մոտավորապես տասը տարի առաջ «Հայկական ժամանակ» թերթում հրապարակում է եղել, որ որոշ մարդիկ Հայաստանում գաղտնալսող սարքեր են ձեռք բերել, և այդ խնդիրը կա:

«Մեր երկրի խնդիրներից մեկը եղել է այն, որ որոշ խմբեր, ընտանիքներ գուցե ավելի ազդեցիկ են եղել, քան պետությունը, սրանք դրա մնացորդային երևույթներն են: Համոզված եղեք` դրանք ևս արմատախիլ կարվեն: Գաղտնալսողները պետք է բացահայտվեն, և ես խնդիր եմ դրել Ազգային անվտանգության ծառայության առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել նաև Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման հետ կապված, ինչի առնչությամբ կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ասել է, որ Հայաստանի պետական պահպանության ծառայությունը պատշաճ կատարում է իր աշխատանքը:

«Ընդհանրապես ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ես ինձ շատ անվտանգ եմ զգում: Կարծում եմ` դա միայն անվտանգության խնդիր չէ, գուցե նաև մարդկանց վերաբերմունքն է ինձ անվտանգության զգացում ներշնչում»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5–ին համացանցում հրապարակվեց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և Փաշինյանի հեռախոսազրույցը։ Հեռախոսազրույցի ընթացքում Վանեցյանն ու Փաշինյանը քննարկում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանքն ու հնարավոր հետևանքները։ Վանեցյանը, մասնավորապես, ասում է, որ Խաչատուրովի կալանքը կարող է «բարդացնել ռուսների հետ հարաբերությունները»։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала